«Այս անգամ Աննա Հակոբյանի ասածը ուղիղ մտնում է մեր երկրի անվտանգության տիրույթ». Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցած հանգստյան օրերին, ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, "Հայկական ժամանակ" կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի օրոք մենք 11,000 դասալիք ենք ունեցել։ Ես երբևիցե չեմ անդրադարձել այս տիկնոջ որևէ խոսքին, նույնիսկ առավել սադրիչ, սակայն այս անգամ նրա ասածը ուղիղ մտնում է մեր երկրի անվտանգության տիրույթ, առավել ևս, որ նույն պնդումը մի քանի օր առաջ արել է թշնական պետության պարագլուխ Իլհամ Ալիևը։
Այս կապակցությամբ, ինձ մոտ մի քանի հարց է առաջանում՝
ա) որտեղ՞ից է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը,
բ) եթե այդ թիվը հայտնի Իլհամ Ալիևի ելույթից, ապա ինչ՞ու է նա այն կրկնում, և դրանով մեր երկրում տարածում թշնամական պրոպագանդան,
գ) եթե այդ թիվը հայտնի է սեփական ամուսնուց, ապա ի՞նչ իրավունք ուներ նա, որպես պաշտոնատար անձ, գաղտնի տեղեկություն տրամադրել մեկ այլ անձի, որն այդ տեղեկությունները ի պաշտոնե իմանալու իրավունք չունի,
դ) եթե այդ տեղեկությունները հայտնի է երրորդ անձից, ո՞վ է այդ երրորդ անձը, որը պետական գաղտնիք է բացահայտում, և ի՞նչ իրավունքով է տիկին Աննա Հակոբյանը այդ տեղեկությունը տարածում,
ե) եթե այդ տեղեկությունը մտածածին սուտ է, ապա առավել ևս ինչ՞ու և ի՞նչ նպատակով է տիկին Հակոբյանը այն տարածում,
զ) եթե այդ տեղեկությունը նույնիսկ աղոտ կերպով մոտ է իրականությանը, ապա ինչու մինչև հիմա համապատասխան քրեական գործեր չեն բացվել, ինչու են իրավապահ մարմինները անպատիժ թողնում և թաքցնում այդ դասալիքներին, և դրանով այլոց դրդում՝ համանման պայմաններում դասալքության դիմել։
Ես այս հարցերս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության Դատախազությանը, և կոչ անում նրանց ամենայն լրջությամբ ուսումնասիրել մեր երկրի անվտանգության համար առերևույթ սպառնալիք ստեղծող այս իրողությունները։ Հանձն եմ առնում նաև, համապատասխան ուսումնասիրությունից հետո, հետագա իրավական քայլեր ձեռնարկել՝ այս հարցերի առնչությամբ մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու նպատակով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...