Սադրանքները ուղղորդված են. անպատասխան չեն մնա. Ալեն Սիմոնյան
Ես չեմ մեկնաբանի, թող այդ հարցի պատասխանը չստանան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքն իսկապես թքել էր քաղաքացու վրա: «Կարծում եմ՝ իմ պատասխանը, որ հրապարակել եմ, լիովին բավարար է: Այնտեղ մի թյուրիմացություն կար, որ իբր իր ձեռքերը բռնել են: Որևէ մեկը այդ անձնավորության ձեռքերը չի բռնել, մեր խոսակցությունից հետո նա փորձջ արեց հարձակվել ինձ վրա, որից հետո անվտանգության աշխատակիցները բռնեցին, որ նա չհարձակվի: Նույնիսկ իր հրապարակած տեսանյութում կամ որևէ տեղ նման բան գոյություն չունի: Մենք հիմա այնպիսի աշխարհում ենք ապրում, որ որևէ բան թաքցնել անհնար է»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չի հանդուրժվելու լկտի վարքագիծը, սադրանքները. «Այն, ինչ տեղի ունեցավ սադրանք էր, սադրանքների շարքի մի մասնիկ է: Հայաստանի 680 հազար քաղաքացի քվեարկել է այսօրվա իշխանության, նաև ինձ համար: Եվ մի անձնավորություն, որ բնակվում է դրսում, գա և ՀՀ ընտրված իշխանությանը վիրավորի, անթույլատրելի է: Մենք մարդ չենք ծեծում, մարդկանց քրեորեն չեն հետապնդում իրենց քաղաքական հայացքների համար, ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկությամբ իրենց կարծիքը արտահայտել: Իսկ լկտիությունն ու խուլիգանությունը ես չեմ կարող անարձագանք թողնել: Միանշանակ, սա ուղղորդված էր: Գալիս են ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ Վլադիմիր Վարդանյանի պես գիտնական անձնավորությանը հարվածում են, փախնում են: Հետո փողոցում սադրանքներ են կազմակերպում: Կարծում եմ՝ սա տրամադրվածություն է անճարությունից ելնելով»,-ասաց Ալեն Սիմոնյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...