Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան
Երևանում «Tesla» է այրվելԿատարի արդյունաբերական քաղաքներից մեկում պայթյnւն Է տեղի ունեցել. կան տnւժածներ և անhետ կnրածներԱդրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերшզմ. ադրբեջանագետՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվելՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել (տեսանյութ)Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ. ԳեղամյանԱրցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարությունՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՄեր զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին. հայտարարությունԸնտրելու իրավունքը չի կարող որևէ ձևով սահմանափակվել, նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը
Հասարակություն

Ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը

«Հրապարակի» զրուցակիցն է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

- Նոր սահմանափակումներ են մտցվել, եւ ԱՄՆ-ից ու Եվրոպայից ապրանք բերող հայ գործարարները չեն կարողանում ապրանքն արտահանել ՌԴ։ Սա ի՞նչ վնասներ կարող է տալ ՀՀ տնտեսությանը։

- ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ապրանքներ Հայաստան ներկրելու, այնուհետեւ Ռուսաստան վերաարտահանելու հետ կապված խնդիրները նոր չեն՝ հենց պատժամիջոցների սկզբից եղել են, ուղղակի դրանք կային որոշակի ապրանքային խմբաքանակների վերաբերյալ։ Կային արտաքին տնտեսական գործունեության կոդեր, որոնց վերագրվող ապրանքները չէր կարելի վերաարտահանման միջոցով ուղղել դեպի Ռուսաստան։ Իհարկե, գնալով նոր սահմանափակումներ մտցրին, այդ կոդերը եւ ապրանքների տեսականու ցանկն ավելանում են։ Փողային փոխանցումները մշտապես եղել են պրոբլեմատիկ եւ բավականին դժվար ճանապարհներով են իրականացվել։ Մի դեպքում այլ երկրների միջոցով են իրականացվել, պայմանագրերով կարգավորվել։ Մի դեպքում Ռուսաստանից գումարը եկել է Հայաստան այլ հայկական ընկերության միջոցով, որպես միջնորդ ընկերություն, առքուվաճառք է կատարվել եւ այլն՝ դա նույնպես շարունակում է խստացվել։ Մանավանդ, որ մեր բանկային համակարգն առավել խոշորացույցի տակ է պահում այդ վճարումները, այսինքն, այսպես ասած, խնդիրները եղել են, ուղղակի ծավալային առումով՝ քանակապես մեծանում են։ Բնականաբար, Արեւմուտքից Հայաստան ներկրողն ու վերաարտահանողը կամ հակառակը՝ Ռուսաստանից ներկրող եւ վերաարտահանող բիզնես ոլորտը մեծ վնասներ են կրելու։ Վնասները ոչ միայն վերաբերում են փոխանցումների բարդացումներին կամ արգելված ապրանքների անվանացանկի ավելացմանը, այլ հիմնականում տեխնիկապես կազմակերպմանը։ Բացի այդ, վերաարտահանումների հետ կապված փոխարժեքների տատանումների ֆոնին լրացուցիչ ռիսկեր ու վնասներ են կրում, ռուբլին նորից գահավիժել է, եւ շատ դեպքերում բարձր փոխարժեքով ստանում են, մինչեւ փոխակերպում են իրականացնում եվրոյի կամ դոլարի, փոխանցում են կատարում Արեւմուտք, բեռը ստանում են, բեռը վերավաճառելու ժամանակ փոխարժեքը լրիվ այլ է լինում։ Այս դեպքում հայ գործարարները կրում են բավականին լուրջ վնասներ, ու նաեւ շատ են դեպքերը, երբ օրենսդրական խնդիր կա, երբ իրականում հայ գործարարը վնաս է կրում, բայց առաջանում են հարկեր։ Այս առումով նույնպես հայ գործարարների վիճակն այդքան էլ լավ չէ։

- Հետաքրքիր է, որ այս սահմանափակումներն ուժի մեջ մտան Փաշինյանի՝ Գերմանիա այցից հետո։

- Բնականաբար, Ռուսաստան-Արեւմուտք եւ Հայաստանը, որպես միջնորդ օղակ, այս խնդիրները՝ թե՛ տեխնիկական, թե՛ փոխարժեքային, թե՛ այլ բնույթի, դրանց ծագումը քաղաքական է։ Թե կուլիսային ինչ պայմանավորվածություններ կարող են լինել, ինչ պահանջներ Արեւմուտքից, ինչ` Ռուսաստանից, հայկական կողմը որը կարող է իրականացնել, որը չի կարող իրականացնել կամ որը չի հասկանում՝ ինչպես իրականացնել, բնականաբար, դրանք ծնելու են խնդիրներ եւ բարդացումներ հայ գործարարների համար։

- Բազմաթիվ գործարարներ նշում են, որ հենց ավտոմեքենաների, առանձին մասերի ու պարագաների վաճառքը, որ պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրները դադարել էին մատակարարել Ռուսաստան, դա է անցած տարի լցրել ՀՀ բյուջեն։

- Չենք կարող այդպես ձեւակերպել, որովհետեւ Հայաստանի բյուջեն լցնողը շարունակում են մնալ հազար խոշոր հարկատուները, իսկ հազար խոշոր հարկատուների գերակշիռ մեծամասնությունը` ավելի շատ հարկ վճարողը, շարունակում են մնալ հանքարդյունաբերության եւ հանրային ծառայությունների ոլորտները, այսինքն՝ գազ, ջուր, կապի օպերատորներ եւ այլն։ Ասել, որ Հայաստանի բյուջեն լցրել են վերաարտահանումները կամ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանը որպես միջնորդ հարթակ օգտագործելով՝ Արեւմուտք եւ Ռուսաստան կապող օղակի բիզնեսներն են լցրել, այդպես չէ, բայց, այնուամենայնիվ, դա, իհարկե, Հայաստանի տնտեսությանը մեծ խթան էր։ Կարող ենք միանշանակ պնդել, որ Հայաստանի երկնիշ տնտեսական աճն ապահովել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին բիզնեսի ռելոկացիան դեպի Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանը, որպես միջնորդ հարթակ, Ռուսաստանից ներմուծում-արտահանում Արեւմուտք, ինչպես նաեւ Արեւմուտքից ներմուծում-արտահանում Ռուսաստան։ Որպես ընդհանուր ձեւակերպում, այսպես կարող ենք ասել՝ ոչ թե այս բիզնեսի տեսակն է լցրել Հայաստանի բյուջեն, այլ այս բիզնեսի տեսակը եւ ընդհանուր ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը։ 

- Ի՞նչ տեղի կունենա, եթե, բացի կաթնամթերքի ներմուծման արգելքը ՌԴ, այլ տնտեսական պատժամիջոցներ եւս ավելանան։

- Սա ամբողջությամբ գնահատում եմ որպես քաղաքական ենթատեքստ եւ սա Հայաստանի ընտրած քաղաքական ուղու վտանգավոր ընտրության հետեւանքներից մեկն էր։ Երբ մենք նայում ենք ռուսական կողմի մեկնաբանություններին, թե ինչ են ներկայացնում, օրինակ, կաթնամթերքի արտահանման արգելք սահմանելու վերաբերյալ, ներկայացնում են որպես պարսկական հումքի օգտագործում եւ այլն։ Դրանք նոր չեն, այսինքն՝ պատճառները, որոնք նրանք մատնանշում են, միշտ էլ այդպես են եղել։ Միշտ էլ հայկական կողմի վրա որեւէ քաղաքական ճնշում գործադրելու կամ Հայաստանն իր ընտրած ուղուց շեղելու համար Ռուսաստանը, որպես պատժամիջոց, կիրառել է արտահանումների որոշակի սահմանափակումներ՝ դրանով ինչ-որ մեսիջ Հայաստանին տալու կամ հստակ գործողություն իրականացնելու համար։ Վտանգները բավականին մեծ են։ Երբ որ Ռուսաստանը սկսի Հայաստանի արտահանումների կամ ներմուծումների վրա արգելք կիրառել, մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանի արտահանվող շուկայի 1/3-ն է զբաղեցնում, այսինքն՝ հայկական արտադրողներն իրենց արտադրանքի 1/3-ը սպառում են հենց ռուսական շուկայում։ Չմոռանանք, որ Հայաստանի բնակչության եկամուտների մոտավորապես 1/3-ը Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտներն են։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը քաղաքական որեւէ նպատակից ելնելով որոշի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանից արտահանումների կամ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների վրա, ապա Հայաստանը կունենա աղետալի խնդիրներ։

- Ի՞նչ մտահոգություններ են հայտնում հայ գործարարները՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։

- Հայ գործարարները մասնավոր զրույցների ընթացքում մտահոգություններ են հայտնում, շատ է տրամադրվածությունը՝ հատկապես այսպես շարունակվելու կամ հավելյալ պատժամիջոցների ու այլ խնդիրների պարագայում, պարզապես գործարանները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Շատ են դեպքերը, երբ պարսկական հումքով արտադրողներն Իրան տեղափոխվելու մասին են մտածում, Ռուսաստան արտահանողները` ՌԴ տեղափոխվելու մասին։ Կան նաեւ որոշակի արտադրողներ, ովքեր մտածում են Վրաստան տեղափոխվելու մասին, այնուամենայնիվ, պատժամիջոցների, փոխարժեքային տատանումների եւ այլ լրացուցիչ խնդիրների ֆոնին վերջերս բավականին շատ է արդեն գործարարների կողմից տրամադրվածությունը՝ Հայաստանից բիզնեսի տեղահանման եւ այլ երկրներում տեղակայման։ Սա, բնականաբար, իր հետ բերելու է աշխատատեղերի կրճատում կամ վերացում, ինչը հանգեցնելու է, միանշանակ, աղքատության, եւ Հայաստանի տնտեսության հետագա վերականգնումը լինելու է շատ ավելի բարդ, նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել, եթե այս տնտեսական իրավիճակում հայկական արտադրողները որոշեն, որ հայկական արտադրությունը պետք է փակեն եւ տեղափոխեն Հայաստանի սահմաններից դուրս։ Այլ բան է եղած արտադրությունը վերազինելը, առողջացնելը, այլ բան է մի անգամ հիասթափված եւ Հայաստանի Հանրապետությունից բիզնես տեղափոխած անձին կամ նման կատեգորիայի մարդկանց հետ բերել ՀՀ՝ զրոյից արտադրություն կառուցելու համար։ Դա շատ դեպքերում անիրականանալի գործընթաց է։