Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան
Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»Այս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գ. ԾառուկյանՀայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան ԴումիկյանԱրտաքին հովանավորներն օգնության են հասնում ՔՊ-ին. «Հրապարակ»Կա միայն մեկ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին և որպես վարչապետ՝ դեռ կանի ավելինԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է բացահանքի աշխատանքների համար նախատեսված ժամանակակից հանքային հիբրիդային ինքնաթափերովԱՄՆ-ն արձանագրում է արևային վահանակների տեղադրման ռեկորդային ծավալներ Փոքրիկ խմբակը այլևս չի թաքցնում, որ պատրաստվում է բնակեցնել Հայաստանի Հանրապետությունում 300.000 ադրբեջանցիներ. Դավիթ ՂազարյանՄասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին․ Հրայր ԿամենդատյանՔարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ»Արգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Ելույթս՝ Վանաձորում տեղի ունեցած բազմամարդ ու էներգետիկ հանրահավաքին․ Մենուա Սողոմոնյան«ԿԳԲ-ի պադվալը անկախ և ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է». Էդմոն Մարուքյան Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների ճակատագիրը․ «Ժողովուրդ»Ինչպես է մինչև հիմա Փաշինյանը կոծկել իր հանցանքները, և ինչու է դա նրան հաջողվել․ Ավետիք Չալաբյան КГБ-ի պադվալով Հայաստանը չի՛ կարող լինել եվրոպական. Կարպիս ՓաշոյանԻշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «ՀրապարակՌազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ»Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Եթե Հայաստանը կարևոր է ԱՄՆ-ի համար, ինչու դեսպան չունենք արդեն 5 ամիս. «Ժողովուրդ»
Հասարակություն

Նաև Երևանում ենք իշխանազրկելու ՔՊ-ին ճիշտ այնպես, ինչպես դա արդեն արել ենք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթև համայնքներում․ Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության

«Մի քանի տարի շարունակվող գործունեության անփառունակ հետևանքները, ձախողված արտաքին, անվտանգային և ներքին քաղաքականությունը, ստիպում են մեզ արձանագրել հետևյալը․ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է․․․»։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան     

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը։

Համագումարը մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական օրհներգերով, այնուհետև հայտարարվեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին ընկածների և ադրբեջանական ագրեսիային զոհ դարձածների վառ հիշատակի լռության րոպե։

Կուսակցության համագումարին  ներկայացվեց կուսակցության վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու Կուսակցության ռազմավարական ծրագիրը, ընտրվեցին Կուսակցության քաղաքական խորհուրդն ու նախագահը, ելույթներ ունեցան քաղաքական ուժի հիմնադիրները և անդամները։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Արցախի շուրջ ծառացած մարտահրավերներին, անվտանգային լրջագույն խնդիրներին և ներկայացրեց Կուսակցության ռազամավարական տեսլականն այդ ուղղությամբ։ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ «խաղաղության օրակարգի» հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում, և ասվածի վառ ապացույցն Արցախի՝ արդեն 132 օր տոտալ շրջափակումն է՝ ի հեճուկս խաղաղության դարաշրջանի մասին հայտարարություններին։

«Մենք, որպես կուսակցություն, հանձնառու ենք շարունակել մեր պայքարը հանուն հայկական Արցախի և Արցախի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի»,-նշել է Առաքելյանը և հավելել.

«Խաղաղության հաստատման համար մենք ունենք մեկ ճանապարհ՝ ունենալ հզոր անվտանգային համակարգ, ընդ որում անվտանգություն՝ բառի ամենալայն իմաստով՝ ռազմական անվտանգություն, նյութական անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն, տնտեսական անվտանգություն և այլն։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Պատերազմից 2,5 տարի անց շարունակում են խոցելի մնալ մեր սահմանները, և միայն մեր զինվորների նվիրական պայքարի շնորհիվ է, որ մեր կորուստները սահմանափակված են այսքանով։ Բացահայտ անգործության և փնթիության պատճառով ունեցանք հերթական զոհերը և տարածքային կորուստները։ Անկանոն, անհետևողական անվտանգային և արտաքին քաղաքականության արդյունքում՝ ծայրահեղ վտանգված է Արցախի վիճակը, իսկ Հայաստանի սահմանները խիստ խոցելի են։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ մարտահրավեր՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ, և դրան ուղղել մեր բոլոր ռեսուրսները՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից»։

Կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ամփոփիչ ելույթ ունեցավ։ Նրա ելույթի ուշագրավ հատվածը վերաբերում էր Երևանի ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության մասնակցությանը։ «Երևանի ընտրությունները, ակնհայտորեն, ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա»,- նշել է նա։

«Երևանի ընտրություններին մասնակցելու ենք բացառիկ ուժեղ թիմով, որը առաջնորդելու է Երևանը դեպի համայն հայության երազանքի մայրաքաղաք։ Մենք մեզ պատասխանատու ենք համարում ներկայանալ այնպիսի թիմով, որի միջոցով երևանցին կկարողանա հանգիստ խղճով իշխանափոխություն իրականացնել»,- ասել է Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարը մատնանշել է՝ Երևանի ընտրությունները ակնհայտորեն ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։

«Մեզ համար ակնհայտ է, որ Երևանը առաջնորդելու է երկրում քաղաքական փոփոխությունների գործընթացը, և նաև Երևանում ենք իշխանազրկելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արդեն արել ենք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթև համայնքներում։ Պետք է արձանագրեմ, որ քաղաքամայր Երևանի, երևանցիների պատասխանատվությունը ամբողջական իշխանափոխության գործում շատ էակա և վճռորոշ է լինելու»,- ասել է նա։

Համագումարին Արցախից տեսակապով ելույթ է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր, հասարակական-քաղաքական գործիչ  Ռուբեն Վարդանյանը։

«Ձեզ դիմում եմ, որպես մարդ, ով արդեն յոթ ամիս է՝ Արցախում է։ Այսօր ամենակարևորը, ինչի մասին պետք է խոսենք, Արցախի և արցախցիների ապագայի հարցն է, իրենց հայրենիքում ապրելու, հայ մնալու հարցը։ Արցախը վտանգի մեջ է, արցախցի 30.000 երեխայի ճակատագիրը վտանգված  է, որովհետև այդ երեխաները կարող են չունենալ իրենց հայրենիքում ապագա կառուցելու և արժանապատիվ կյանք ունենալու հնարավորություն։ Եվ մենք պարտավոր ենք պայքարել դա կանխելու համար։ Վերջին երկու օրերին ես լսում էի Հայաստանում՝ Ազգային ժողովում ընթացող քննարկումները…բոլորը մեղավորներ էին փնտրում, խոսում էին՝ ով է մեղավոր, նախկինում ինչ է եղել և այլն, բայց ոչ ոք չէր պատասխանում այն հարցին, թե ինչ է պետք անել այսօր, ինչպես պետք է օգնել 120.000 արցախցու, 30.000 երեխայի։ Կա երկու տարբերակ. կամ պայքարում ենք, կամ թողնում ենք Արցախը։ Իսկ ես չեմ պատկերացնում, թե ոնց եմ ապրելու, եթե կորցնենք Արցախը։ Այլընտրանք չկա, միակ ճանապարհն Արցախի շուրջ համախմբվելն է», – նշել է Ռուբեն  Վարդանյանը։

Ելույթներից հետո տեղի ունեցան Կուսակցության քաղխորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրությունները։ Կուսակցության նախագահ է վերընտրվել Մանե Թանդիլյանը։

Ընտրված Քաղաքական խորհուրդը բաղկացած է  23 անդամից՝ Անահիտ Խեչոյան, Անդրանիկ Ամիրջանյան, Արամ Մանուկյան, Արաքսյա Գրիգորյան, Արթուր Աստոյան, Արկադի Թամազյան, Արմեն Հայրապետյան, Արսեն Աղաբաբյան, Դավիթ Մանուկյան, Լևոն Օհանյան, Կարեն Մալխասյան, Հայկ Մկրտչյան, Մանե Թանդիլյան, Մարատ Գերասիմյան, Մեսրոպ Առաքելյան, Մոնթե Մաթևոսյան, Ռաֆայել Հարությունյան, Սամսոն Գրիգորյան, Սյուզաննա Ավետիսյան, Վալոդյա Գրիգորյան, Վահե Վարդանյան, Վրույր Այվազյան, Տիգրան Սահակյան։

Վերահսկիչ հանձնաժողովի կազմը հետևյալն է՝ Արգամ Հովսեփյան, Գարիկ Մուրադյան, Լավրենտ Գևորգյան, Կալիպսե Ասատրյան, Կարլեն Վերմիշյան, Հասմիկ Ինգիլիզյան, Մխիթար Ավետիսյան։