Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Պատասխանատու, որակյալ հանքարդյունաբերական ներդրումների դեպքում հնարավոր է պահպանել շրջական միջավայրը․ Արմեն Ստեփանյան

Ավելի քան մեկ տարի առաջ փոխվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ սեփականատիրական եւ տնօրինական կազմը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն նշանակվեց Արմեն Ստեփանյանը։

Banks.am-ը Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է ԶՊՄԿ տեղափոխվելու որոշման, մինչ այդ կատարած աշխատանքի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բնապահպանական կառավարման եւ հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների մասին:

- Պարոն Ստեփանյան, ոլորտին հետեւող մարդիկ ձեզ ճանաչում են դեռեւս «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ Ամուլսարի ծրագրում աշխատանքից։ Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք ԶՊՄԿ-ում աշխատանքի:

- «Լիդիան Արմենիա»-ում աշխատել եմ ավելի քան 13 տարի, բայց այնտեղից անմիջապես չեմ տեղափոխվել ԶՊՄԿ: Մոտ մեկ տարի աշխատել եմ Ռուսաստանի ամենամեծ հանքարդյունաբերող ընկերություններից մեկում՝ «Պետրոպավլովսկ» ԲԲԸ-ում՝ որպես շրջակա միջավայրի կառավարման գծով տնօրեն: Այն արդյունաբերական հսկա է, շուրջ 10 հազար աշխատակցով: Այդ ընթացքում էր, որ լուրջ փոփոխություններ եղան Զանգեզուրի կոմբինատում, նոր ղեկավար կազմ եկավ՝ նոր մարտահրավերներով, նոր նշաձողերով: ԶՊՄԿ-ում աշխատելու հրավեր ստացա եւ որոշ ժամանակ անց նորից վերադարձա Հայաստան: Այդ որոշմանս վրա շատ լուրջ ազդեցություն ունեցավ նաեւ տղաս. նա անընդհատ խոսում էր Հայաստան վերադառնալու մասին:

- Լիդիանում աշխատելու տարիներին ասում էիք, որ Ամուլսարն առաջին ու գոնե այն ժամանակ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող հանքարդյունաբերական ծրագիրն է լինելու, փաստորեն ԶՊՄԿ-ն, ձեր կարծիքով, նման հանք չէր։ Ուրեմն ինչո՞ւ որոշեցիք գնալ կոմբինատ:

- Ես մինչեւ հիմա մնում եմ այն տեսակետին, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանում միակն է, որն ամբողջությամբ նախագծվել եւ շինարարությունն իրականացվել է տեղական եւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Բայց կայուն զարգացումը այն ոլորտն է, որտեղ կարելի է սկսել ցանկացած կետից եւ ցանկացած ընկերություն կարող է դառնալ առաջատար։

Ամուլսարի դեպքում, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, ամեն ինչ ի սկզբանե կար, քանի որ նոր, ինչպես ընդունված է ասել «գրինֆիլդ» ծրագիր էր՝ ճիշտ նախագիծ, ճիշտ ազդեցության գնահատում, նախօրոք անցկացրած դասընթացներ, այսինքն՝ ի սկզբանե կային թե՛ առավելությունը եւ թե՛ հնարավորությունը, որպեսզի հնարավոր լիներ լավ արդյունք գրանցել:
Գործող ընկերությունում այդ մարտահրավերներն ավելի բարդ են, եւ հենց դա է ինձ գրավել:

- Խոսենք ԶՊՄԿ-ում բնապահպանական կառավարման մասին: Ի՞նչ է հիմա փոխվում:

- Ընդհանուր առմամբ կոմբինատում շատ բան է փոխվել: Մոտեցումներն են փոխվել, առաջնահերթությունների շարքում հայտնվել են բնապահպանական հարցերի համակարգային լուծումը: Սա նաեւ ենթադրում է ավելի երկարաժամկետ, բայց ավելի վստահ, ավելի սոլիդ լուծումներ բնապահպանական խնդիրներին:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Արմեն Ստեփանյանը
 
Լուսանկարը՝ ԶՊՄԿ
 



Առաջնահերթություններ տալ չեմ ցանկանա, որովհետեւ խնդիրներն այնպիսին են, որ բոլորն էլ հավասար առաջնահերթություններ ունեն, մենք դրանք լուծում ենք զուգահեռ: Եվ վստահ կարող եմ ասել՝ բոլոր խնդիրներն էլ լուծելի են, չլուծվող խնդիր չկա, սակայն անհրաժեշտ է զինվել համբերությամբ:

- Որպես պրոֆեսիոնալ բնապահպան՝ կրթությամբ եւ գիտական կոչումներով, ինչը ձեզ հետաքրքրեց հանքարդյունաբերությունում, որ որոշեցիք աշխատել հենց այստեղ:

- Շատ բան հրապուրեց եւ հետաքրքրեց: Առաջին հերթին՝ ծավալները: Տարիների ընթացքում եկավ նաեւ այն գիտակցումը, որ այն ինչ կարող ես որպես բնապահպան անել հանքարդյունաբերության մեջ, հաշված ոլորտներում կարող ես անել: Եվ ուստի, եթե որպես մասնագետ ուզում ես ամբողջ կյանքդ ինքնամոտիվացված աշխատել, ուրեմն հանքարդյունաբերությունում պիտի լինես, որովհետեւ աշխատանքը, կատարելագործման եւ սովորելու հնարավորությունը անսպառ են:

- Իսկ ընդհանուր ոլորտի աշխատանքում  ի՞նչն է առավել շատ ձեզ անհանգստացնում։

- Աշխատանքային անվտանգությունը: Սա, հավատացեք, ավելի լուրջ խնդիր է, քան հաճախ մտացածին բնապահպանական վտանգները։ Եթե այդ մշակույթը չմտնի մարդու վարքագծի մեջ, ապա դա ստեղծում է առողջության ու անվտանգության համար լուրջ խնդիրներ: Միջազգային այսպիսի վիճակագրություն կա՝ 300 հազար գրանցված «ոչ անվտանգ պահվածքը» եւ «իրավիճակը» հանգեցնում է մեկ մահվան: Եթե պարզ կենցաղային օրինակով ներկայացնեմ, թե որն է համարվում ոչ անվտանգ իրավիճակ եւ պահվածք, ապա, եթե շենքի տանիքից սառույց է կախված, այն արդեն ոչ անվտանգ իրավիճակ է, իսկ եթե մարդը կանգնի դրա տակ՝ ոչ անվտանգ պահվածք է: Այսինքն՝ եթե այդ երկուսը միասին գրանցում են 300 հազար, դա բերում է 1 մահվան: Մարդիկ Հայաստանում թերագնահատում են անվտանգության կանոնների պահպանության կարեւորությունը։ Սկսած սաղավարտ կրելուց՝ մինչեւ անվտանգ երթեւեկելը։

Մենք՝ որպես ղեկավարություն, ջանք չենք խնայում ամենատարբեր մեթոդների օգտագործման եւ ընտրության մեջ՝ դասընթացներից սկսած, պատժամիջոցներով վերջացրած, որ աշխատանքային անվտանգության կանոնների պահպանումը դառնան առաջնային աշխատակիցների համար:
Մյուս կողմից, իհարկե, եթե հանքարդյունաբերության ոլորտը համեմատենք, օրինակ, այսօր Երեւանում ընթացող շինարարության հետ, ապա հանքարդյունաբերությունն այդ առումով շատ ավելի պատրաստված է։ Շինարարության մեջ, ցավոք շատ չեն այն կազմակերպությունները, որոնք պահում են այդ կանոնները։

- Վերջերս կոմբինատը հաղորդագրություն տարածեց արտադրական վթարի մասին։ Շատ քիչ են նման դեպքերը, երբ հայաստանյան որեւէ գործող հանք ու կամ հենց ԶՊՄԿ-ն պաշտոնապես հայտարարեր դրա մասին։ Ինչն է՞ փոխվել, թե՞ վթարի բնույթն էր տարբեր։

- Ամենեւին վթարի բնույթը չէր,  նման վթարներ նախկինում նույնպես եղել են։ Սա մոտեցման փոփոխություն է, թափանցիկության մոտեցման որդեգրումն է, որը բացի ամեն ինչից կանխում է ասեկոսեները եւ տարածվող կեղծ ահազանգերը։ Բազմիցս ասվել է, որ կոմբինատում բնապահպանական միջադեպերի լիարժեք կանխարգելումը, անշուշտ երկար երկար աշխատանք է պահանջելու։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, կազմվում է ուղղիչ գործողությունների ցանկ, որոնք հիմնականում միտված են նրան, որ ցանկացած խնդրի դեպքում փորձենք բացառել վթարի կրկնությունը ապագայում, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել, արագ արձագանքվի, կանխվեն լուրջ հետեւանքները։

- Եթե խոսենք ընդհանուր հանքարդյունաբերությունից, աշխարհում այն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան այս առումով։

- Հանքերի քանակը եւ ծավալներն աշխարհում ավելանում են: Այդ միտումը կա եւ անխուսափելի է: Այն մարտահրավերները, որոնք այսօր ունի աշխարհը եւ այն պարտավորությունները, որոնք ստանձնել են պետությունները, մի բանի մասին է խոսում, որ հանքավայրերն անընդհատ ավելանալու են, քանի որ, օրինակ, վերականգնվող էներգիայի համար շատ մետաղներ են անհրաժեշտ: Այն տնտեսական մոդելը, որը որդեգրել է աշխարհը՝ առանց հանքավայրերի անհնարին է պատկերացնել:

Իմ խորին համոզմամբ պետք են հանքավայրեր թե՛ աշխարհին, թե՛ Հայասատնին: Սա ոչ միայն դրամական հոսքերի, ներդրումների համար եմ ասում, այլեւ չափանիշի, կորպորատիվ մշակույթի ներդրման համար, քանի որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը բազմաթիվ եւ շատ ծանր մարտահրավերներ ունի, որոնց լուծման ձեւերն արդեն գտել են, իսկ դրանց պակասն այսօր Հայաստանում զգացվում է:

Պատասխանատու, որակյալ հանքարդյունաբերական ներդրումների դեպքում հնարավոր է պահպանել շրջական միջավայրը՝ ՀՀ նորմերին եւ միջազգային լավագույն փորձին եւ չափանիշներին համապատասխան: Հանքարդյունաբերության մասով այնտեղ, որտեղ մենք ենք գտնվում այսօր, շատ մեծ աշխատանք կա տանելու: Սա գիտակցելով ստեղծում ենք լուրջ դրամական հոսքեր, լուրջ գիտական եւ փորձնական կարողություններ մեր մասնագիտական դաշտում: Վստահ եմ՝ սրա առկայության պայմաններում այսօր հնարավոր է շահագործել հանքավայրերն այնպես, որ շրջակա միջավայրին հասցված վնասը լինի կառավարելի:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Արմեն Ստեփանյանը
 
Լուսանկարը՝ ԶՊՄԿ
 



Այսօր այսպիսի կարծրատիպ կա հասարակության մեջ, թե ամբողջ Հայաստանը հանքեր են եւ եթե դրանք ավելանան, ապոկալիպտիկ տեսարան կլինի: Սա սխալ տպավորություն է, որը ներկայացնում են հանքարդյունաբերության ընդդիմադիրները: Հայաստանում ընդամենը մեկ-երկու խոշոր աշխատող հանք կա, եւ մի քանի՝ փոքր, ու նոր ներդրումների տեղ եւ պակաս կա։

- Վերջերս հայկական հանքարդյունաբերության մասին ավելի շատ են խոսում Ադրբեջանում։ Այնտեղ հաճախ օգտագործում են հայ բնապահպանների հայտարարությունները խնդիրների մասին: Սրա արդյունքում, հասկանալի է, որ Հայաստանում բնապահպանական շարժումը տուժում է, քանի որ ստացվում է, որ եթե խնդիրներից ես խոսում՝ օգնում ես թշնամուն: Ո՞րն է լուծումը։  

Շարունակությունը՝  սկզբնաղբյուրում