Փաշինյանն ու արևային էներգիայի հարցում նրա մանիպուլյացիաները
Օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ուշագրավ մի անալոգիա էր արել, բայց հերթական անգամ իրեն գցել մանիպուլացիաների դաշտը։ Պատասխանելով պատգամավորներից մեկի՝ տնտեսությանը վերաբերող հարցին, հայտարարել էր, թե մեր խնդիրն է ոչ թե պղնձակտոր արտահանել, այլ, օրինակ, արևային վահանակներ, որովհետև պղինձը արևային վահանակների ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, ասել էր Փաշինյանը և հավելել. «Անկեղծ խոսենք, բարդ է դա անել փակ ճանապարհներով, ուստի և պետք է բացենք մեր ճանապարհները, որպեսզի մեր տնտեսության բարդության աստիճանը բարձրացնենք, մենք ճարպիկ ենք, բայց ամենաճարպիկը չենք»,- ասել էր նա։
Այն, որ Փաշինյանի ճարպկությունը ներում է ընդամենը կեղծ համեմատություններ անելով փորձել շեղել հանրությանը, որևէ մեկը չի կասկածում։
Մի երկիր, որը տասնամյակներ շարունակ միայն պղինձ և այլ օգտակար ռեսուրսներ է արտահանել, այսօր չի կարողանալու բարձրացնել իր տնտեսության բարդության աստիճանը, որովհետըև մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», որի ծավալները նույնիսկ Հայաստանի կարիքների մի չնչին մասը չեն կարողանում առայժմ ապահովել, իսկ արտահանման համար պետք է այդ գործը դրված լինի արդյունաբերական հիմքերի վրա և ենթակառուցվածքները միայն արևային վահանակների արտադրության համար չէ որ անհրաժեշտ են, դրա մեջ թե՛ իր նշած ճանապարհների խնդիրը կա, թե՛ ներմուծումների, թե՛ արտահանումների, թե՛ աշխատուժի և թե՛ որակավորված մասնագետների, ինչն առնավազն փաշինյանական իշխանության պայմաններում գրեթե անհնար է ապահովելը, առավել ևս, երբ արևային վահանակների ոլորտում աշխարհում կա մենաշնորհատեր պետություն, որը թե՛ բավարար ռեսուրսներ ունի և թե՛ բավարար աշախատուժ դա իրականացնելու համար։ Խոսքը Չինաստանի մասին է։
Նինա Առաքելյան




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Ոչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք...
Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին
ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում
«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթությո...
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային...
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկա...
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում
«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտությ...
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը