Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ
Քաղաքականություն

ՔՊ-ին իշխանազրկելու ենք Երևանում, ինչպես դա արել ենք Նոյեմբերյանում, Ալավերդիում և Տաթևում

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ

- Ձեր կուսակցությունը հանդես եկավ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, քանի որ կարծում եք, որ այդպիսին է օրենքի պահանջը։ Ձեր հայտարարության մեջ նշում եք, որ այս պահին քաղաքապետի պաշտոնակատարն ու կառավարությունը չեն համաձայնի արտահերթ ընտրություններին, քանի որ իրենք էլ գիտեն՝ արտահերթում չեն հաղթի։ Այս պահանջն առաջ քաշելու նպատակը ո՞րն է, արդյոք նախատեսե՞լ եք, թե ձեր այս հայտարարության հաջորդ քայլը որն է լինելու։ 

- Մենք վստահ ենք, որ կառավարությունը, իշխող ուժը չեն ցանկանում Երեւանի արտահերթ ընտրություններ եւ ամեն ինչ անելու են իրենց ցանկացած սցենարը կյանքի կոչելու համար։ Այս պահանջն առաջ քաշելու նպատակն իշխանություններին «ի շրջանս յուր» վերադարձնելն է՝ օրենքի դաշտում պահելը։ Իրավական դաշտում գործելը բխում է իրենց շահերից։ Ի վերջո, կան չգրված կանոններ, օրինակ, «բումերանգի էֆեկտը»։ Վաղը, երբ արդեն իշխանություն չեն ունենա, իրենք ի՞նչ կցանկանան՝ օրե՞նքը գործի իրենց նկատմամբ, թե՞ օրվա իշխանության քաղաքական նախասիրությունը։ Այնպես որ, իրենց շահերից է բխում օրենքով գործելը։ Ինչ վերաբերում է նրան, թե որն է մեր հաջորդ քայլը լինելու, ապա, ինչպես հայտարարել եմ, սպասում ենք կառավարության քայլերին՝ ողջամիտ ժամկետում օրենքով նախատեսված պարտավորությունների բացակայության, կառավարության անգործության դեպքում դիմելու ենք դատարան եւ հետամուտ ենք լինելու, որ արդարություն հաստատվի։ Երեւանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն։ Այս ճանապարհին, վստահ եմ, մեր կողքին կլինի նաեւ երեւանցին, որովհետեւ, գիտեմ, մեծամասնության համար այլեւս անհանդուրժելի են իշխանության՝ զարտուղի ճանապարհով աթոռն ամեն գնով պահելու մոլուցքը, քաղաքացիների իրավունքների ու ընտրության, կամարտահայտության վրա թքած ունենալու պահվածքը։ 

- Անդրադառնալով Արցախում ադրբեջանական անցակետի տեղադրման փաստին՝ նշում եք, որ հայ ժողովուրդը պետք է այս խնդիրը լուծի, ինչպես լուծեց 35 տարի առաջ։ Նկատի ունեք, որ երկրորդ արցախյան շարժո՞ւմ պետք է սկսել։ Եթե այո, ո՞վ է լինելու այդ շարժման առաջնորդը, ինչպե՞ս եք կարողանալու մարդկանց փողոց հանել, ինչը չհաջողվեց խորհրդարանական ընդդիմությանը։

- Ժողովուրդը պետք է դառնա զարթոնքի շարժիչ ուժը։ Ու դա հնարավոր է, ինչպես հնարավոր եղավ 35 տարի առաջ, երբ Արցախի գոյությունը վտանգված էր։ Թող ոչ ոքի մոտ դա կասկած չհարուցի։ Այն, որ այսօր դա տեղի չի ունենում, ուղիղ կապ ունի նաեւ բարոյահոգեբանական ծանր վիճակի հետ, որում հայտնվեց մեր ժողովուրդը։ Իսկ կառավարության՝ արցախյան խնդիրն օտարելու քաղաքականությունն այլ բան չի թողնում ժողովրդին, քան փոխել օրվա իշխանություններին՝ Արցախի համար նվիրական պայքար մղող ուժով։ Ես հավատում եմ հայ ժողովրդի հավաքական իմաստնությանը։ Ցավոք սրտի, այսօր ամեն կերպ խլացվում է մեր համազգային խնդրի մասին ահազանգը, թուլացնում են մեր զգոնությունը, եւ ամեն պահի կասկածի տակ է դրվում համազգային վերածննդի հնարավորությունը։ Բայց ես, մեր թիմը, բազմաթիվ նվիրյալներ պատրաստ ենք ստանձնել Արցախի խնդիրը մեր հասարակական օրակարգից չհանելու, այն առաջնային պահելու հանձնառությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախի շուրջ համախմբումը դառնա, մնա բոլորիս նպատակն ու ձգտումը՝ առանց քաղաքական սակարկությունների։ 

- Նաեւ նշում եք, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց գործառույթը կատարել Արցախում։ Ի՞նչ եք կարծում՝ միջազգային խաղաղապահները կկարողանա՞ն դա անել, թե՞ հարցի լուծումն այլ տեղ է։ 

- Հարցի լուծումն իրականում մեր ձեռքում է։ Եթե մենք՝ ինքներս, չկարողանանք ապահովել մեր պաշտպանությունը, չկարողանանք պարտադրել խաղաղություն, ո՛չ ռուս խաղաղապահները, ո՛չ էլ միջազգային մանդատ ունեցող որեւէ երկրի խաղաղապահ ոչինչ անել չի կարող՝ հատկապես Ադրբեջանի պես պետության դեմ պայքարում, որին երբեւէ չեն կաշկանդել միջազգային պայմանագրերն ու պայմանավորվածությունները։ 
Իհարկե, ցավ ու զայրույթ է առաջացնում Հայաստանի այսօրվա իշխանությունների պահվածքը՝ ձեռքերն Արցախից լվանալու անթաքույց ցանկությունը։ Բայց իրողություն է նաեւ, եւ ոչ մի ժամանակավոր իշխանություն չի կարող այն փոխել, որ Արցախի անվտանգության եւ խաղաղության երաշխավորը եղել եւ մնալու է հայ ժողովուրդը՝ Արցախում, Հայաստանում, սփյուռքում ապրող հայը։ 

- Անցած շաբաթ համագումար եք հրավիրել։ Դուք վերընտրվել եք կուսակցության նախագահ։ Ի՞նչ որոշումներ ընդունեց համագումարը, ի՞նչ առանցքային հարցերի շուրջ են քննարկումներ եղել։ 

- Ապրիլի 22-ին կուսակցության երկրորդ համագումարն էր, որի ժամանակ ընտրվեց կուսակցության քաղաքական որոշումներ կայացնող մարմինը՝ քաղաքական խորհուրդը՝ 23 անդամից։ Հաստատվեցին կուսակցության ռազմավարական ծրագիրն ու խմբագրված կանոնադրությունը։ 
Պետք է ասեմ, որ չնայած դեռ 2 տարի էլ չկա, ինչ հիմնադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, բայց արդեն արված աշխատանքն ու թիմի հաջողությունները ՏԻՄ ընտրություններում ակներեւ են։ Մենք այս կարճ ժամանակամիջոցում մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացված ենք 18-ում։ Ավագանու ընտրությունների արդյունքում հաղթել ենք Նոյեմբերյանում, Ալավերդիում, համատեղ կառավարում ենք իրականացնում Տաթեւում։ Մեր թիմն ամեն օր համալրվում է նոր մարդկանցով՝ կոմպետենտ մասնագետներով, նվիրյալ անհատներով։ 
Համագումարին մեր ուշադրության կենտրոնում էին, իհարկե, Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրները, դրանց լուծում տալու մեր ուղիները՝ սա անշեղ առաջնահերթություն է։ Եվ երեւի թե տեղյակ եք, որ համագումարին հայտարարել եմ, որ մասնակցելու ենք Երեւանի ավագանու ընտրություններին՝ հաղթելու նպատակով, եւ Երեւանում իշխանազրկելու ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ինչպես դա արել ենք Նոյեմբերյանում, Ալավերդիում եւ Տաթեւում։ Մեր առաջարկն է երեւանցիներին՝ Երեւանի ընտրությունները վերածել անվստահության հանրաքվեի, իսկ հանձնառությունն է՝ հանդես գալ այնպիսի թիմով եւ առաջարկով, որ երեւանցի ընտրողը չկարողանա մերժել։ 

- Փարաքար համայնքի ընտրություններում համայնքապետի պաշտոնը ՔՊ-ն փաստացի խլեց ձեզնից։ Օրերս Փարաքարի ՔՊ-ական համայնքապետի նկատմամբ գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով։ 

- Փարաքարում ընտրություններից հետո ՏԻՄ օրենքի կոպտագույն խախտումներով ՔՊ-ի ձեռամբ կարգված համայնքապետի խուլիգանությունը, իհարկե, զարմանալի չէր մեզ համար։ Եվ զարմանք էլ չի առաջացնում, որ մինչ օրս տեսախցիկների առջեւ տեղի ունեցած միջադեպով դեռ այդ անձը մեղադրվողի կարգավիճակ չունի։ Քաղաքացիների երեսին թքող խուլիգանական վարքագծով իշխանությունների նախընտրած հերթական խուլիգան համայնքապետն է։ Ահա թե ում է տեսնում ՔՊ-ն իր ղեկավարած երկրում համայնքապետերի, ղեկավարների պաշտոններում։

- Արայիկ Հարությունյանի կողմից Արցախում կիսանախագահական համակարգին անցնելու առաջարկությունն ինչպե՞ս կբացատրեք․ ինչո՞ւ է Հարությունյանը հիմա նման առաջարկով հանդես գալիս։

- Ես չեմ կարող եւ չեմ էլ ցանկանում բացատրել Արայիկ Հարությունյանի գործողությունների տրամաբանությունն ու արարքների մոտիվացիան։ Գիտեք, որ առաջին անգամը չէ, որ նա հանդես է գալիս Սահմանադրության փոփոխության նախաձեռնությամբ, ապա կասեցնում գործընթացը, հետո նորից նախաձեռնում։ Կարող եմ միայն հուսալ, որ տոկուն եւ հզոր արցախահայության՝ իր հողում ապրելու անսասան կամքին ոչինչ չի խանգարի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am