Արցախը Ադրբեջանի մաս չէ. քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջ
Ինչպես կասեցնել Արցախն Ադրբեջանի կազմում բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը։ Ինչ քայլեր կարելի է առաջարկել հասարակությանը։ Համախմբում շարժման մասնակիցների երկարատև քննարկումներն այս հարցի շուրջ հանգեցրել են «Ազատ Արցախ- Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջացմանը, որի կայացման շուրջ քննարկումներ իրականացվեցին նախաձեռնության անդամների ու գործընկեր անհատների և կազմակերպությունների հետ։
Հանդիպման 80-ից ավելի մասնակիցների ներկայացվեց նախաձեռնության էությունը․ սա փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կայնքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Հանրաքվեն ու դրան նախորդող օրենսդրական նախաձեռնությունը սահմանադրական դաշտում այսօր հնարավոր ազդեցիկ իրավական-քաղաքական գործողություններից մեկը կարող է լինել։ Նախաձեռնող խումբն առաջարկում է օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության և Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Հռչակագրում ամրագրված է երկու համազգային նպատակ․ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միավորում, ու Հայոց ցեղասպանության ճանաչում։ Սրանք մեր պետության սահմանված անժամկետ նպատակներն են։
Նախաձեռնության նախապատրաստական լայնածավալ փուլից հետո նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...