Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԳավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանԱշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԵրեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Գինը վճարում է ժողովուրդը...Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանն Արցախում է, առաքելությունը նույնն է՝ անել առավելագույնը, որպեսզի Արցախն այս վիճակից դուրս գա․ Մեսրոպ Առաքելյան

«Պաշտոնը թողնելուց հետո Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ Արցախում»,- այսօր լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ներկայումս ո՞ր ուժերին է սատարում Ռուբեն Վարդանյանը եւ ի՞նչ գործունեությամբ է զբաղված Արցախում։

«Ռուբեն Վարդանյանի հասարակական-քաղաքական ակտիվությունը շարունակվում է, ստեղծվել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» ոչ քաղաքական նախաձեռնությունը, որով Ռուբեն Վարդանյանը փորձում է միավորել հասարակությանը, որպեսզի փորձեն լուծում տալ այն խնդիրներին, որոնք կան։ Կարծում ենք, որ այս փուլում Արցախի միասնականությունն առավել կարեւոր է, որովհետեւ ստեղծված իրավիճակում ներքին, առավել եւս քաղաքական խնդիրները չեմ կարծում, որ արդյունավետ կարող են լինել։ Արցախն այն վիճակում չէ, որ պաշտոնի կամ անձերի փոփոխությամբ հնարավոր է խնդիրը լուծել։ Ընդ որում, ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի միավորումն է կարեւոր այս հարցում։ Ռուբեն Վարդանյանի առաքելությունը շարունակում է մնալ նույնը՝ անել առավելագույնը, որպեսզի Արցախն այս վիճակից դուրս գա, եւ այն մարդիկ, ովքեր Արցախում մտահոգ են, համախմբվեն»,- ասաց Առաքելյանը։

Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ տեղեկություններին, թե Արցախում Ռուբեն Վարդանյանի խորհրդական աշխատելու ժամանակահատվածում շատ բարձր աշխատավարձ է ստացել, այնինչ Արցախը շրջափակման մեջ էր։ «Ես Ռուբեն Վարդանյանի խորհրդականն եմ եղել հասարակական հիմունքներով, աշխատավարձ չեմ ստացել, հիմնականում համակարգել եմ ֆինանսական հատվածը, մասնավորապես, ֆինանսների նախարարության գործունեությանն եմ փորձել աջակցել։ Նպատակը եղել է առկա սուղ միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելը։ Եվ այդ կարճ ժամանակահատվածում դա հաջողվել է։ Քանի որ շրջափակումն իր հերթին բերեց նաեւ տնտեսական ճգնաժամ, բյուջեի եկամուտների նվազում, նաեւ տնտեսական ակտիվության նվազում, այդ ընթացքում մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, որոնք այդ ժամանակահատվածում որոշակի դրական անդրադարձ ունեցել են։ Կարծում եմ՝ մի քանի սկզբունքային որոշումներ, ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլ նաեւ Ռուբեն Վարդանյանի կողմից մատնանշված թեզը, որ Արցախում չեն կարող լինել արտոնյալներ, այդ թվում՝ ֆինանսների հետ կապված, այսուհետ կնպաստեն, որ բյուջետային միջոցներն ավելի արդյունավետ ծախսվեն»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։

Ռոզա Հովհաննիսյան