Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»
Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՊետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում․ Նիկոլ ՓաշինյանՍիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել էԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-իԽուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ ՈսկանյանԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանԴիլիջանում այրվել է ավտոմեքենաՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴատարանը վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեիՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներԻրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ ԹրամփԹոփուրիան, Ալեքս Պերեյրան և Գեյջին 6 ամսով բժշկական որակազրկում են ստացել UFC Freedom 250-ից հետոԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ․ մանրամասներ դեպքի վայրից25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվելԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

«Երևանի ավագանու ընտրություններում հաջողելուց հետո կունենանք հնարավորություն երկրում իրականացնել ամբողջական իշխանափոխություն». «Ապրելու երկիրը» հայցադիմում ներկայացրեց Վարչական դատարան

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր Վարչական դատարան հայցադիմում ներկայացրեց: «Մեր կուսակցությունը Վարչական դատարան պահանջ ներկայացրեց՝  ուղղված կառավարության անգործությանը: Կառավարությունը պարտավոր էր նշանակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Օրենքով սահմանված կարգով ավագանու կազմից պետք է քաղաքապետ ընտրվեր, եթե այդ ընտրությունները երկշաբաթյա ժամկետում տեղի չեն ունենում, կառավարությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով կրճատել ավագանու լիազորությունները, ինչը ենթադրում է նոր ավագանու ընտրություններ, 2018 թ.-ին դա տեղի է ունեցել»,-դատարան հայցադիմումը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա արձագանքում է հարցին, թե ինչու ավագանին իր կազմից որևէ մեկին թեկուզ դե յուրե Երևանի քաղաքապետ չի ընտրում այն պարագայում, երբ տպավորություն է, որ վերահսկողությունը դե ֆակտո Տիգրան Ավինյանի ձեռքում է: «Որ մինչև օրենքով սահմանված հերթական ընտրությունների ժամկետը, որը նախանշում են սեպտեմբերի երկրորդ կեսին, հնարավորություն տրվի օգտագործել քաղաքապետարանի գործունեությունը՝ որպես քարոզարշավ: Երևանն այժմ ունի քաղաքապետի առաջին տեղակալ, որն էլ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, այսինքն՝ անկախ նրանից, թե քաղաքապետ կա ընտրված, թե ոչ, քաղաքի ղեկավարումն ինչ-որ մեկ անձի կողմից իրականացվում է օրենքով սահմանված կարգով, ինչը հնարավորություն է տալիս շարունակել քաղաքի կառավարումը: Բայց այդ անձի գործունեությունն ամբողջովին ստվերված է, և քաղաքը փաստացի կառավարում է քաղաքապետի թեկնածուն»,-նշում է կուսակցության համահիմնադիրը: Ընդգծում է՝ օրենքը հստակ սահմանում է, որ ստեղծված իրավիճակում պետք է լինեն ավագանու արտահերթ ընտրություններ: «Եթե, օրինակ՝ 2019 թ.-ին քաղաքապետը հրաժարական տար ու քաղաքապետ չընտրեին, Երևանը չորս տարի նոր քաղաքապետ չէր ունենալո՞ւ: Մյուս կողմից՝ հենց այս իշխանության օրոք 2018 թ.-ին նույն մեխանիզմով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, որից հետո տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Բառացիորեն նույն իրավիճակն է կրկնվում: Քաղաքապետ չընտրելու այս որոշումը միանշանակ քաղաքական է, նպատակն այս ժամանակահատվածն իրենց քարոզչության և նպատակահարմարության համար օգտագործելն է: Բոլոր պրոցեսների հիմքում, սակայն, պետք է լինի օրենքը և ոչ թե նպատակահարմարությունը կամ քաղաքական որոշումները»,-ընդգծում է Մեսրոպյանը:

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանն ընդգծում է՝ բավականին համապարփակ փաստական հանգամանքներ են ներկայացվել հայցադիմումում: «Իրավական առումով փաստական այդ հանգամանքները ելնում են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին, «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից և Ընտրական օրենսգրքի դրույթներից, մասնավորաբար՝ երկշաբաթյա ժամկետում ավագանու նիստ չգումարելու դեպքում առաջանում է պարտադիր դրույթ, որ կառավարությունը կրճատի ժամկետները և հրավիրի նոր ընտրություններ: Այս ամենից ելնելով, կառավարությունն անգործության է մատնվել, մենք ներկայացրել ենք մեր հայցադիմումը Վարչական դատարան և ակնկալում ենք դատարանի օբյեկտիվ և անաչառ քննությունը»:

Առաքելյանը հավելում է, որ «Ապրելու երկիր» կուսակցության  քաղաքապետի թեկնածուի և ավագանու ցուցակի քննարկումները դեռ շարունակվում են, քննարկումների հիմքում ընկած է նաև հանրության կարծիքը. «Կարծում ենք՝ թիմը, որը պետք է մասնակցի ընտրություններին և նպատակ ունի առաջնորդել Երևանը, պետք է արժանանա հանրության վստահությանը, պետք է ընտրված լինի քաղաքացիների կողմից, ինչի բացակայությունը տեսնում ենք վերջին շրջանում. քաղաքը կառավարում են մարդիկ, որոնց դեպքում միայն պաշտոնը ստանձնելուց հետո են քաղաքացիներն իմացել, որ քաղաքային կառավարման մեջ նման մարդիկ կան: Մեզ համար ինքնանպատակ չէ որևէ կարգավիճակ ունենալը կամ ցուցակ առաջնորդելը, անում ենք առավելագույնը, որ թիմում ընդգրկենք մարդկանց, որոնք կարող են լավագույնս ծառայել քաղաքին անկախ նրանից, թե մեր կուսակցությունից են կամ ուղղակի հաջողել են այլ ոլորտներում: Դեռ ժանանակ ունենք թիմն ուժեղացնելու, հուսով ենք, որ քաղաքացիների առջև բավականին պրոֆեսիոնալ թիմով հանդես կգանք»:

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները կարևոր է համարում նաև մեկ այլ առումով: Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որ Փաշինյանը և Ալիևը համաձայնության են եկել երկրների տարածքային ամբողջականության հետ կապված,  քննարկումներ կային, որ ընդդիմությունը անգործության է մատնված: «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս փողոցային պայքար չի նախաձեռնում այս առումով: «Կուսակցության ստեղծման օրից մատնանշել ենք, թե ինչպես ենք պատկերացնում երկրում իշխանափոխությունը, դրա վերաբերյալ նաև խորհրդարանական ընդդիմության կողմից միշտ կար հանդիմանություն, որ չենք միանում պայքարին: Բայց ակնհայտ էր, որ այդ պրոցեսները, ցավով եմ արձանագրում, հանգեցնելու էին հասարակության հերթական հիասթափությանը: Հասարակությունը տեսնում է խնդիր Արցախի հարցում և ուզում է, որ իշխանափոխություն լինի, սա կասկած չի հարուցում, բայց, ցավոք, այն մեխանիզմները, որոնք տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական խմբեր ներկայացնում են, դրանով արձանագրում են հերթական հիասթափությունը, շատ հաճախ նաև դրսի համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արցախի համար փողոցում պայքարում է 200-300 հոգի, ուր է ձեր ամբողջ հասարակությունը: Մենք իշխանության գալու ճանապարհը մատնաշել ենք նաև հասարակությանը՝ դա ընտրությունների միջոցով իշխանության գալն է: Մեր համար բոլոր ընտրությունները քաղաքական են, որովհետև մասնակցում են կուսակցությունները: Վերջին երկու տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքում 3 համայնքում մեզ հաջողվել է հաղթել ՔՊ-ին, մի շարք համայնքներում էլ ՔՊ-ն չի հաղթել, այդ թվում՝ նաև մեր փոքր մասնակցությամբ` առնվազն չենք աջակցել կամ աջակցել ենք այլ ուժերի, որպեզի ՔՊ-ն զրկվի իշխանությունից, որը շատ կարևոր է: Ի վերջո, ցանկացած պրոցեսի հաջորդում է համապետական ընտրություններ, մենք գնում ենք այն ճանապարհով, որ համապետական ընտրությունների ժամանակ մարզերում ունենանք հասարակության վստահությունը և ոչ թե գնալ ու սկսել առաջին անգամ հանրության հետ շփվել: Երևանի ընտրությունները մենք համարում ենք քաղաքական ընտրություններ ոչ միայն լայն քաղաքական իմաստով, այլ նաև քաղաքի կառավարումը նույնպես քաղաքական պրոցես է: Վստահ ենք, որ Երևանում հաջողելուց հետո կունենանք շատ մեծ հնարավորություններ երկրում իրականացնել ամբողջական իշխանափոխություն: Այդ ճանապարհը երկու տարի առաջ կարող էր ոչ արդյունավետ թվալ ու ժամանակավրեպ, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ երկու տարին անցավ և որևէ տարբերակով իշխանության փոփոխություն չեղավ և կարծում ենք, որ այս շանսը չպետք է բաց թողնել»,-եզրափակում է Մ. Առաքելյանը:

Լուսինե Առաքելյան