Քիսինջերը կանխատեսել է՝ ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կարծիքով` այս պատերազմը կավարտվի մոտավորապես մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը եղած սահմաններով. Ուկրաինան կվերադարձնի օկուպացված տարածքների մեծ մասը, բայց Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ։
Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է ներառվի ՆԱՏՕ-ի կազմում, քանի որ այն դառնում է ամենալավ սպառազինություն ունեցող, սակայն ամենաքիչ փորձառու ղեկավարությամբ երկիրը Եվրոպայում: Նա այս մասին ասել է The Economist-ին տված հարցազրույցում ։
Նախկին քաղաքական գործիչը երկու պատճառ է բերել, թե ինչու է ցանկանում, որը Կիևը միանա դաշինքին. նրա կարծիքով՝ Ռուսաստանն այլևս սպառնալիք չէ, միևնույն ժամանակ, Ուկրաինան ակտիվորեն զինվում է Եվրոպայի կողմից, ինչը նրան դարձնում է լավագույն սպառազինություն ունեցող և Եվրոպայում ռազմավարական առումով ամենաքիչ փորձառու ղեկավարությամբ երկիրը։
Քիսինջերը ենթադրել է, որ եթե ռազմական գործողություններն ավարտվեն ոչ հօգուտ Մոսկվայի, ապա աշխարհը կստանա «դժգոհ Ռուսաստան, նաև դժգոհ Ուկրաինա»։
«Հետևաբար, հանուն եվրոպական անվտանգության, ավելի լավ է Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, որտեղ նա չի կարող ազգային մակարդակով որոշումներ կայացնել տարածքային պահանջների վերաբերյալ»,- ասել է նա։




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Ոչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք...
Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին
ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում
«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթությո...
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային...
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկա...
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում
«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտությ...
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը