Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Քաղաքականություն

Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի. ՌՀՄ հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միությունը, որպես աշխարհում հայկական սփյուռքի ամենամեծ հասարակական կառույց, որը ներկայացնում է Ռուսաստանի հայ համայնքը, իր լուրջ անհանգստությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաինյանի սույն թվականաի մայիսի 22-ի և 24-ի հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերվում են, այսպես կոչված, «խաղաղության օրակարգին» և մանիպուլյատիվ մեթոդներով ներդրվում են հասարակական մտայնության մեջ:

Հայերը եղել և մնում են խաղաղասեր ու արարող ժողովուրդ: Այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ են խաղաղություն և հետևողական զարգացման  պայմաններ: Բայց մենք վստահ ենք, որ ՀՀ ներկա վարչապետը, ով պարտվել է  44-օրյա պատերազմում և փաստացի ընդունել է կապիտուլյացիա՝ ցույց տալով նույնիսկ Ալիևի կողմից իր հասցեին հնչեցչած անձնական վիրավորանքներին արձագանքելու անկարողություն, չի կարող, որպես բանակցող, արժանապատվորեն ներկայացնել հայկական պետականությունը և հայ ժողովրդի շահերը:

Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ հետևողականորեն տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր՝ առավել դաժան, պատերազմի, հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, իր քաղաքացիների անվտանգությունը, Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող120 հազար արցախցիների կյանքն ու ճակատագիրը, արժեզրկում է մեր հոգևոր ինստիտուտներն ու արժեքները, ոտնահարում է հայ մայրերի արժանապատվությունըորոնց զավակները զոհվել են՝ մարտնչելով  հանուն մեր հայրենիքի, արժեզրկում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին, ովքեր անկեղծորեն սիրում են Հայաստանն ու Արցախը՝ երկար տարիներ օգնելով իրենց պատմական հայրենիքին:

Վերջին 5 տարվա ընթացքում Փաշինյանի թիմի ոչ պրոֆեսիոնալիզմն անուղղելի վնաս է հասցրել բանակցային և փորձագիտական մեխանիղմներին: ԴԱ բերել է նրան, որ երկիր ղեկավարը՝ հայտարարելով «Հայաստանի կողմից Ադրբեջանի 86 600 ռառ. կմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի տարածքը», նույնիսկ իրեն հաշիվ չի տալիս, որ նման փաստաթղթի տակ Փաշինյանի կամ որևէ մեկի ստորագրությունը չի կարող լեգիտիմ համարվել, որովհետև գոյություն ունի 1992 թվականի հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն Խորհրդի գործող որոշման երկրորդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանարապետության համար անընդունել ի է համարվում ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացվում է Ադրբեջանի կազմում»:

Գտնում ենք, որ ընտրողներից ստացած մանդատը, որով այդքան սիրում է պաշտպանվել Նիկոլ Փաշինյանը, այդպիսի ճակատագրական որոշումների վրա չի տարածվում և պետության բարձրագույն ղեկավարին իրավունք չի տալիս արհամարել երկրի Սահմանադրությունը, այդպես կամայականորեն վերաբերվել մարդկանց ճակատագրերի, մեր պատմական հայրենիքի հետ, որը հազարամյակներ շարունակ ցողվել է հայ ժողովրդի որդիների արյամբ:

Տեղին է պարոն Փաշինյանին և իր աջակիցներին հիշեցնել իր իսկ բազմաթիվ անգամ հնչեցրած հանրային հայտարարություններն ու բարձրագոչ հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցերը պետք է որոշվեն հայ ժողովրդի կարծիքի հիման վրա: Այն ժողովրդի, որն այսօր, ցավոք սրտի, ենթարկվելով բարոյական-հոգեբանական ցեղասպանության, խորը դրամա է ապրում՝ գիտակցելով, թե ինչպիսի մանիպուլյացդիաների, խաբեության և ցինիկ խաղերի զոհ է դարձել:

Անհրաժեշտ են՝ համարում նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անկախ 44 օրյա պատերազմով իրեն պարտադրված արդյունքներից և հսկայական կորուստներից, շարունակում է մնալ, թեև չճանաչված, բայց, անկախ պետություն և մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին և ռուս խաղաղապահներին, ովքեր այսօր հանդիսանում են այնտեղ ապրող հայերի կյանքի և անվտանգության միակ երաշխավորը:

Տարբե պատճառներով, նաև՝ ելնելով բանակցային գործընթացի շահերից, Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ պետական անկախությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ, չճանաչելով ԼՂՀ-ն, Հայաստանի նախկին ղեկավարները ճանաչել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջնի կազմում, որում հայ հասարակությանը, իսկ ավելի շուտ՝ իրենք իրենց, փորձում են համոզել Փաշինյանն ու իր ռեժիմի հետևորդները: Հայաստանը անկախության պատմության ընթացքում ոչ մի նախկին ղեկավարի Ալիևը չի համարձակվել բռունցքով սպառնալ, Հայաստանի ոչ մի նախկին ղեկավար չի արատավորևել իրեն ու իր ժողովրդին այնպիսի խայտառակությամբ ու անպատվությամբ, ինչպես Փաշինյանը և իր մերձավորները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցը հանձնելով «Ստեփանակերտի և Բաքվի ուղիղ բանակցությունների» քմահաճությանը՝ հնարավոր միջազգային վերահսկողությամբ, իշխանությունները թաքցնում են այն փաստը, որ ինքը՝ Ադրբեջանը, վարում է այլ քաղաքականություն՝ սպառնում է էթնիկ զտումներով, իրենց հողերից ու տներից արտաքսումով նրանվ՝ ովքեր չեն կիսում հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը: Սրա ամենացայտուն օրինակներից մեկը Ադրբեջանի կազմում գտնվող, երբեմի հայկական մեծամասնությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է: Այնտեղ այսօր ոչ միայն հայ և հայկական հնագույն պատմական հուշարձաններ չեն մնացել, այլև՝ երկրի երեսից բարբարոսաբար ոչնչացվել են մեր նախնիների շիրիմները:

Ռուսաստանի հայերի միությունը, Արցախի ու Հայաստանի հայկականության պահպանման նպատակով հայտնում է իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, և, որպես Հայաստանի ժողովրդին այս ձգձգվող թմբիրից հանելու և բոլոր առողջ և հայրենասեր ուժերի համախմբման առաջին քայլ, անհետաձգելի անհրաժեշտություն է համարում, որպեսզի բոլոր համայակական և խոշոր ազգային կազմակերպությունները, բիզնես էլիտաների հայտնի ներկայացուցիչները, մտավորականությունը, ստեղծագործական միությունները հրապարակայնորեն արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ ընդհանուր կլոր սեղանի շուրջ նստելու և «թավշյա» իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությանն անվստահության հայտնելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման, հասարակության մեջ ներդրված բաժանարար գծերը վերացնելու նպատակով:

2023 թ. Մայիսի 24  Մոսկվա