Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ։
105 տարի առաջ հայ ժողովուրդը կերտեց իր բազմադարյա պատմության փառավոր էջերից մեկը։ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում ցեղասպանությունից բզկտված մեր ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ու ապացուցեց, որ իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու կամքը վեր է ցանկացած պարտադրանքից։
Պատմության այս էջը մեզ սովորեցնում է, որ արտաքին ուժերի շահերն ու ցանկությունները, դաշնակիցների առկայությունն ու բացակայությունը, ներքին երկպառակություններն ու դավաճանությունները չեն կարող կանխորոշել մեր գոյությունը, եթե ունենանք ապրելու հավաքական կամք և այդ կամքն իրագործելու պատրաստակամություն։
Պատմությունը հաճախ է կրկնվում, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից շուրջ մեկ դար անց, մեր ժողովուրդը կրկին կանգնած է ջրբաժանի առջև․ դրսևորել ազգային բարձր գիտակցություն և կրկին ապացուցել, որ մեր կամքը հնարավոր չէ կոտրել, կամ՝ համակերպվել մեզ պարտադրվող կանոնների հետ և ապրել այլոց թելադրանքի ներքո։ Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին։ Այսօր մեր հերթն է․ մեր սերունդը պետք է համարձակություն դրսևորի՝ ստանձնի ու արժանապատվությամբ կրի իրեն բաժին հասած պատմական պատասխանատվությունը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...