Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան
Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։
Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ասել եմ Հակոբավանքի իմ ելույթում։
Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախի բնակչությունը «պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին» (չակերտները՝ Tert.am): Նրա խոսքով՝ արցախահայության համար մնացած «միակ ճանապարհը» (չակերտները՝ Tert.am) «Ադրբեջանի օրենքներին ենթարկվելն է, Ադրբեջանի հավատարիմ, նորմալ քաղաքացի դառնալը, «պետական ատրիբուտները աղբարկղը նետելը և խորհրդարանը ցրելը» (չակերտները՝ Tert.am)։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...