Նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց․ Մանե Թանդիլյան
Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվացեզնելու նպատակով։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից 2022թ․ հունվարի 12-ին հայտ էր ներկայացվել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ գազի սակագինի բարձրացման հարցով։ Արդյունքում հանձնաժողովի կողմից կայացվել է որոշում, որով 2022թ․ ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացել է մի շարք սպառող խմբերի համար, այդ թվում բնակիչների, սահմանելով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար։
Հայտնի է, որ գազի սակագնի վրա ազդում է ներմուծվող գազի գինը, որը կազմում է 175,21 դոլար (ՀԾԿՀ կողմից սահմանված 8389 կկալ/խմ գազի համար)։ Սակագնի հաշվարկման և սահմանման պահին ներկրված գազի գինը կազմել է 84.100 դրամ (1 ԱՄՆ դոլարը 480 դրամ փոխարժեքով)։ Սկսած 2022թ․ 2-րդ կիսամյակից ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է, որի արդյունքում 2022թ․ 2-րդ կիսամյակի միջին փոխարժեքը կազմել է 403 դրամ, իսկ 2023թ․ միջին փոխարժեքը տարվա սկզբից մինչև օրս՝ 390 դրամ։
Արդյունքում, արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70.000 դրամ, իսկ այս պահին 67.700 դրամ։
Սա իր անդրադարձն է ունեցել նաև ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա, մասնավորապես ընկերությունը 2022թ․ ստացել է 16 մլրդ դրամի ավել շահույթ 2021թ․ համեմատ։
Ակնհայտ է, որ փոխարժեքի առկա վիճակը համարվում է կայուն, և տեսանելի ապագայում բարձրացման հնարավորությունը քիչ հավանական է, ինչը առաջացնում է գազի սակագնի հաշվարկի էական շեղում։ Հուսով եմ, որ պատկան մարմինները հերթական անգամ անգործություն չեն ցուցաբերի՝ հանրության համար կարևոր հարցի վերաբերյալ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...