Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Երևանի քաղաքապետարանի օրեր առաջ արված այս հաղորդագրությունը ամբողջովին բացահայտում է կառավարման և աշխատանքի որակը, կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը։
Որպես մեծ ձեռքբերում հայտարարվում է, որ այսուհետ ՏԱՐԻՆ 12 ԱՄԻՍ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՆ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՎ։ Այսինքն՝ փաստվում է, որ ասֆալտապատման աշխատանքները շարունակելու են իրականացնել անորակ, բայց տարին 12 ամիս փոսերն են նորոգելու։
Չեմ անդրադառնում, որ Երևանում մեքենա վարելը վերածվել է համակարգչային խաղի, և ամեն խաչմերուկում պետք է ներդնել «փոսի պարեկ» համակարգը։
Արդյունքում, այսօր Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում, և տարեկան մոտ 4 մլրդ դրամ Երևանի բյուջեից հատկացվում է ասֆալտի վերանորոգմանը՝ փաստացի իրականացնելով հանրային միջոցների անարդյունավետ վատնում։
Ընդհարապես, երբ ուսումնասիրում ես եվրոպական քաղաքների բյուջեն, չես գտնում ասֆալտի նորոգման և նմանատիպ ծախսերի տողեր։ Քաղաքի արդյունավետ կառավարման և հանրային միջոցների արդյունավետ ծախսման համար անհրաժեշտ է ոչ թե տարին 12 կամ 24 ամիս փոսալցում անել, այլ մեկ անգամ որակյալ ճանապարհներ սարքել, որոնք տասնամյակներ նորոգելու կարիք չեն ունենա։




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Ոչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք...
Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին
ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում
«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթությո...
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային...
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկա...
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում
«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտությ...
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը