Հույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ Առաքելյան
Հարցումներն արդեն մի քանի ամիս է, ինչ կատարվում են։ Հարցումներին զուգահեռ նահատում ենք նաև մեր իրականացված աշխատանքները։ Եվ այն տեմպը, որը տեղի է ունենում վերջին ամիսների ընթացքում, հենց դա է տալիս մեզ այն հիմնավորումը և վստահեցնում մեզ, որ այն աշխատանքը և այն ձևաչափը, որով շփվում ենք քաղաքացիների հետ, առկա դիրքերը մեր կամրապնդվեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ վարկանիշ ունի «Ապրելու երկիրն» այս պահին։
«Բավականին մեծ աշխատանք կա երևանցիների հետ անելու, քանի որ գաղտնիք չէ՝ հասարակությունը հիասթափված է և՛ քաղաքական, և՛ լոկալ խնդիրներից։ Իրականում բավականին դժվար աշխատանք ունենք անելու։ Քաղաքական տարբեր ուժերի այն դիրքորոշումը, որ ժողովուրդը մեզ չի հասկանում, սխալ է անտարբեր է․․․ ժողովուրդը երբեք էլ անտարբեր չէ երկրի առջև ծառացած խնդիրներից։ Ժողովուրդը միշտ իր դիրքորոշումը հայտնում է, բայց անհրաժեշտություն ունի առաջնորդելու այն տեսլականը, որը հասարակությունը ունի, և մենք պատրաստ ենք ստանձնել այ առաջնորդությունը»,- ասաց Առաքելյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կատարվելիք աշխատանքը հասարակության մոտ նորից կվերածնի ավելի հզոր պետություն, Երևան ունենալու տեսլականը։ Մանրամասները՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...