Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համար
Քաղաքականություն

Նիկոլն ամեն ինչ սևեռել-բևեռել է Սյունիքի վրա, այնտեղ ստեղծել վախի մթնոլորտ. «Հրապարակ»

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ։

- Տեւական ժամանակ է, ինչ մանդատը վայր եք դրել, ինչո՞վ եք զբաղվել այս ընթացքում։

- Քանի որ փողոցային պայքարն առայժմ ու այսօր որեւէ արդյունքների չբերեց, մենք փնտրում ենք այլ ուղիներ, ճանապարհներ, պայքարի այլ միջոցներ։ Հիմա մենք գտնվում ենք այդ պրոցեսում, որոշ բաներ արդեն գեներացրել ենք, որը շատ շուտով տեսանելի կդառնա բոլորին։

- «Վերածնվող Հայաստան» կուսակցության շրջանակներո՞ւմ եք գեներացրել։

- Ոչ միայն։

- Այսինքն՝ լայն համախմբո՞ւմ եք նախապատրաստում։

- Այո, իրավացի եք, նախատեսում ենք համախմբում, բայց ինչ-որ գաղափարի շուրջ։

- Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել Երասխ- Ջուլֆա-Մեղրի- շՀորադիս երկաթուղու վերաբերյալ։ Եթե այդ երկաթուղին բացվի, Սյունիքի մարզը տնտեսական օգուտներ կունենա՞։

- Դա շատ երկակի հասկացություն է․ կարող է, մի կողմից, այո, շահութաբեր լինել, մյուս կողմից էլ կարող է այնպիսի անդառնալի հետեւանքներ ունենալ, որ դրա տակից ոչ ոք դուրս չգա։ Առհասարակ, ես կարծում եմ, որ այդ երկաթուղու եւ ընդհանրապես կոմունիկացիաների բացումը դեռ շատ խմորումների միջով է անցնելու, եւ դա վաղվա կամ մյուս օրվա հարց չէ։

- Կարծիք կա, որ այդ երկաթուղու բացումը «Զանգեզուրի միջանցքի» առաջին արարն է, եւ այդ երկաթուղին ի վերջո վերածվելու է «Զանգեզուրի միջանցքի», որի տրամադրումն Ադրբեջանին ՀՀ իշխանություններն ամեն կերպ հերքում են։

- Ես չեմ բացառում, որ դա, այո, դրա պրեամբուլան է, բայց միեւնույն ժամանակ ես կարծում եմ, որ այսօր այդ միջանցքի հարցը, բացի նրանից, որ դա Ադրբեջանի համար ցանկալի վեկտորն է, այսօր դրա մասին վաղ է խոսել, որովհետեւ դա դեռ տեսանելի չէ, առնվազն իմ տեսանկյունից։

- Սյունիքում մշտապես կրակոցներ են, բայց վերջին ՏԻՄ ընտրություններին էլի շատ համայնքներում ՔՊ-ին ընտրեցին, այսօր ինչպիսի՞ն է սյունեցիների տրամադրվածությունը։

- Նախ՝ Սյունիքի մարզը Նիկոլի առանձնահատուկ ուշադրության ներքո է գտնվում՝ հայտնի պատճառներով եւ իրադարձությունների ներքո․ գիտեք, որ առաջին ապտակը Նիկոլը ստացել է հենց Սյունիքում։ Դա, եթե ճիշտ եմ հիշում, 2018-ի նոյեմբերն էր, երբ Կապանի քաղաքապետի ընտրություններում նա պարտվեց, այնուհետեւ, գիտեք, շարունակական ճանապարհները փակելը, «ողջույնները» եւ այլն։ Այդ իսկ պատճառով Նիկոլն ամեն ինչ սեւեռել եւ բեւեռել է Սյունիքի վրա, եւ այնտեղ ստեղծվել է որոշակի վախի մթնոլորտ։ Ինչում ինքը մեղադրում էր նախկիններին, այսօր ինքը դրա իրական պատկերը ստացել է, այսինքն՝ վախի մթնոլորտի։ Ինչ վերաբերում է կրակոցներին, ապա, այո, անընդհատ Սյունիքում կրակոցներ են, որովհետեւ այն այսօր բոլորի թիրախում է՝ ե՛ւ առաջին հերթին Ադրբեջանի, որպես խաչմերուկ, որն այդ մետաքսի ճանապարհն է կապելու, երկու թուրանական աշխարհները եւ այլն, դրա համար այնտեղ ստեղծվել է հետեւյալ իրավիճակը, որ Պարսկաստանը, Ռուսաստանը, նույն միացյալ Արեւմուտքը, բոլորը թիրախավորել են Սյունիքը եւ բոլորն ուզում են այնտեղ դիրքավորվել։ Դրանով է պայմանավորված թե՛ ՌԴ հյուպատոսարանի բացումը, թե՛ Իրանի արդեն իսկ բացված հյուպատոսարանը եւ ԱՄՆ դեսպանի՝ մշտապես այնտեղ գտնվելը՝ իր մնացած աշխատակիցների հետ։ Սա է, որովհետեւ Իրան, Արցախ ու Ադրբեջան, այսինքն՝ Սյունիքն այսօր խաչմերուկ է ու բոլորի հետաքրքրության կիզակետում է գտնվում։

- Ձեր՝ մանդատը վայր դնելը նաեւ ընկալվեց որպես ընդդիմության պառակտում։ Հիմա «Հայաստան» դաշինքի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք։

- Բարեկամական հարաբերություններ են, բայց ես համարում եմ, որ ամեն օր․․․, հիշում եք՝ երբ մենք մանդատը վայր դրեցինք, ասացինք այն ժամանակ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալ։ Ես առավել քան համոզված եմ, որ մեր քայլը ճիշտ էր, այսօր մենք որեւէ բան անելու չունենք, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում ԱԺ-ում, դա մեծ ֆարս է եւ ինձ համար անթույլատրելի ու անընդունելի վիճակ, ինչի մասը ես պատրաստ չեմ լինելու եւ ես շատ ուրախ եմ, որ այս քայլը կատարել եմ, եւ եւս մեկ անգամ ուզում եմ դա փաստել։

- Իսկ, Ձեր կարծիքով, խորհրդարանական ընդդիմությունը Ձեր նշած ֆարսին գիտակցաբա՞ր է մասնակից դառնում, թե՞ սխալ հաշվարկի հետեւանք է։

- Ես հուսով եմ, որ սխալ հաշվարկների, այստեղ շատ-շատ ուրիշ գործոններ էլ կան, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր ինստիտուցիոնալ ընդդիմությունն անատամ է։

- Թեեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության կորիզը Սյունիքից է, բայցեւայնպես, հնարավո՞ր է, որ մասնակցեք Երեւանի ավագանու սպասվելիք ընտրություններին։

- Ասեմ, որ նման պլաններ առայժմ չունենք, իրադարձությունները կարող են փոխվել, եւ մենք որոշումը փոխենք, կայացնենք այլ որոշում, բայց այսօրվա դրությամբ մենք չենք պատրաստվում այս հերթական ֆարսին մասնակցել։ Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա կորիզը վաղուց արդեն Սյունիքը չէ, մեր կուսակցությունում 1-2 հոգի է մնացել Սյունիքի ներկայացուցիչ։