Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը
Տեսանյութեր

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են հանքարդյունաբերության խնդիրները

Հանքարդյունաբերության խնդիրները՝ օրենսդրի օրակարգում. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում էր հրավիրել ոլորտի ներկայացուցիչների և գործադիրի համապատասխան գերատեսչությունների հետ: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջհանյանը ոլորտի խնդիրներից առանձնացրեց Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունը, զուհահեռ նաև ԿԲ-ի կողմից դոլարի արժեզրկման ֆոնին դրամի արժևորումը, վստահեցրեց՝ սրանք ուղիղ հարված են հանքարդյունաբերությանը:

Վարդան Ջհանյան (Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն ղեկավար) - Ցանկացած ներդրող, իսկ մետաղական հանքարդյունաբերությունում մեծ ներդումներ են արվում, կարողանա իր ֆինանսական մոդելները գոնե 5 և ավելի ժամանակային հորիզոնում պլանավորել, բայց քանի որ լուրջ փոփոխությունների է ենթարկվում, ոչ մի ներդրող չի կարողանում երկարաժամկետ ներդրումային որոշումեր կայացնել:

Ջհանյանը, որը նաև Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է, հիշեցրեց՝ վերջին տարում երեք անգամ Հարկային օրենսգրքում փոխվել է իրենց վերաբերող հատվածը, օրինակ՝ ռոյալթի համակարգի փոփոխությունները: Հավելեց՝ մետաղների գնային տատանումը չպետք է նպաստի օրենքի փոփոխությանը: Ջհանյանի խոսքով՝ ավելի լավ է հարկային տոկոսները բարձր, բայց երկարաժամկետ կտրվածքում կայուն լինեն: Առաջարկեցին նաև հայկական դրամի կուրսը վերանայել կամ էլ աջակցել մետաղական հանքարդյունաբերության ոլորտին, ինչպես աջակցում են, օրինակ՝ ՏՏ-ին: Կառավարության ներկայացուցիչը հակադարձեց՝ արդեն կան աջակցության մի շարք ծրագրեր՝ միտված արտադրողականության ավելացմանը:

Հովհաննես Հարությունյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Օրինակ՝ տեխնիկայի համալրման հետ կապված. շինարարական տեխնիկան, արտադրության մեջ օգտագործվող տարբեր արտադրական հաստոցների լիզինգի տոկոսների հատուցում, որոնք ուղիղ աջակցություն են տնտեսվարողներին, որոնք բարեխիղճ են և պլանավորում են ՀՀ-ում երկարաժամկետ աշխատել և կապիտալ ներդումներ ապահովել:

Դրամի արժևորման հետևանքով եկամուտը նվազել է, իսկ վաճառքը դոլարով է, քանի որ մետաղների գները սահմանում է միջազգային շուկան, փոքր հանքերը տուժում են՝ մոտ են վնասով աշխատելուն, իսկ ԶՊՄԿ-ն իր արտադրական ծավալների հաշվին է շահույթ ապահովում` շեշտեցին ոլորտի ներկայացուցիչները:

Վարդան Ջհանյան - Այնքան քիչ կազմակերպություններ են մնացել ոլորտում, որ բոլորին կարելի ա հաշվել մատի վրա, ունենք ԶՊՄԿ-ն, Լիչքվազի հանքն է, Կապանն է, Ագարակն է, Ախթալա, մնացածն էլ կամ փակվել են, կամ փակվում են: Չեմ ասում՝ Կառավարությունն է մեղավոր՝ օբյեկտիվ պատճառներ կան, բայց չենք տեսնում Կառավարության քայլեր, որ հաղթահարենք այդ օբյեկտիվ խնդիրներ ու պատճառները:

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն արձագանքեց՝ ոլորտի կամ ներդրումների խնդիրները հանքարդյունաբերողները չափազանցում են:

Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք գիտենք՝ այստեղ կան հանքեր, որոնք խոշոր ներդրում են անում և ուզում են նոր հանք բացել, նույն ձեր ընկերությունը՝ ԶՊՄԿ-ն, դիտարկում է մեկ այլ խոշոր հանքի ձեռքբերումը: Eթե ձեր ասելով տենց դրամատիկ է իրավիճակը, կասկածում եմ, որ կգնայիք այս գործարքին:

Նոր ընկերության՝ Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը հորդորեց ամրագրել, որ ոլորտի օրենսդրությունը 10-20 տարի չփոխվի, քանի որ իրենց պլանավորած ֆինանսական մոդելը փոխվում է:

Հայկ Ալոյան («Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն) - Հարկային դաշտը երբ մենք փոխում ենք՝ հարկերը բարձացնում ենք, կապիտալ ծախսերն են նվազում, դրա համար մոդեռնիզացնել նոր պրոյեկտները շատ դժվարանում է:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Կոնկրետ Ամուլսարի դեպքում պարադոքս է, քանի որ ձեր դեպքում կարող է օրենք չփոխվի, բայց դուք չաշխատեք, ոնց որ մի 4-5 տարի չէիք աշխատում:

Թե՛ Էկոնոմիկայի, թե՛ Տարածքային կառավարման նախարությունների ներկայացուցիչները կարևորեցին Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ընդգծեցին՝ ոլորտի կայունության խնդիրն է նաև այսպես լուծվում:

Հովհաննես Հարությունյան - Երբ մենք տանում ենք օրենքներ կամ Կառավարության որոշումներ պարտադիր հատված կա ՝ համապատասխանո՞ւմ է ռազմավարությանը, թե՞ ոչ, որպեսզի ձեզ համար կանխատեսելի լինի, դուք պետք է ուսումնասիրեք մեր գործողությունների պլանը, տեսնեք՝ այս տարի ի՛նչ է լինելու, ի՛նչ՝ 5 տարուց, ի՛նչ՝ 7 տարուց, ինչ է փոխվելու:

Կառավարությունը հանքարդյունաբերությունը խոշորացույցի տակ է պահում, դժգոհեցին ոլորտի ներկայացուցիչները, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները բացատրեցին՝ ավելի ուշադիր են, քանի որ հանքերը շահագործում են պետության սեփականությունը՝ ընդերքը: Ամրագրվեց, որ առնվազն ռոյալթի համակարգի հետ կապված առաջիկա 5 տարում փոփոխություն չեն իրականացնի:

Հեղինակ՝ Անի Օհանյան