Նախագահը Ռուսաստանի անհաղթելիության երաշխավորն է. Մհեր Ավետիսյան
«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Երևանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Արևմուտքում շատերին թվում էր, թե Ռուսաստանում հեշտ է ներքին քաոս ստեղծելն ու ռուս ժողովրդին Վլադիմիր Պուտինի դեմ հանելը, քաղաքական ղեկավարությունը փոխելն ու Ռուսաստանը ներսից քանդելը։ Եվ մեծ հաշվով, Արևմուտքը տարիների ընթացքում անհամար դրամաշնորհներ է ծախսել հենց այս նպատակով՝ մտածելով, որ «էլիտաներ» է ձևավորում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ հետխորհրդային երկրներում։
Երեկ ապացուցվեց, որ բազմաթիվ հարցումներն ու կարծիքները, թե ռուս ժողովուրդը կանգնած է իր նախագահի կողքին, կեղծ չեն, այլ համապատասխանում են իրականությանը։ Իսկ ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ Ռուսաստանի ժողովուրդը, փաստորեն, իր՝ ռազմական հեղաշրջման փորձի նկատմամբ տևական անտարբերությամբ, բռնեց պետության կողմը, կանգնեց նախագահ Պուտինի կողքին։
Սա հստակ ցույց է տալիս մեկ կարևոր հանգամանք. երկիրը, որն ունի խոհեմ, սկզբունքային և հայրենասեր կառավարիչ, երկիր, որն ունի ժողովուրդ, ով սեփական պետության տերն է և պատրաստ է սեփական կյանքը զոհաբերել հանուն պետության, երբեք պարտված չի կարող լինել։ Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանին ներսից ոչնչացնելու Արևմուտքի փորձերը դատապարտված են, իսկ Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է։ Փաստորեն, երեկ Ռուսաստանի ժողովուրդը հերթական անգամ հրապարակավ համախմբվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ և ցույց տվեց մեր ընդհանուր թշնամիներին, որ Ռուսաստանը մեկ հզոր բռունցքով կպաշտպանի իր տեսակն ու իր արժեքները։ Հաղթանակն անպայման մերն է լինելու, քանի որ մեր հաղթանակը Աստծո Հաղթանակն է»,-ինչպես ասվում է կայքում, իր հաղորդագրության մեջ ասել է Մհեր Ավետիսյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...