Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

«Այս վիճակին հասցնողները պետք է ենթարկվեն լիարժեք պատասխանատվության»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, արտաքին անվտանգային մարտահրավերներն օրեցօր էլ ավելի են սրվում: Ինտենսիվ կրակոցներ, տեղեկատվական հող՝ ավելի մեծ ագրեսիայի իրականացման համար: Իսկ ահա օրեր առաջ արդեն ագրեսիա Արցախի Հանրապետությունում, որի արդյունքում զոհեր ունեցանք: Միաժամանակ 120 հազար մեր հայրենակիցներ դեռ շրջափակման մեջ են, Հայաստանն ու Արցախը միացնող միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից տոտալ արգելափակման պայմաններում են: Ինչպե՞ս կգնահատեք այս իրողությունները:

- Բավական բարդ է խնդիրն առկա այլ հարցերից անջատ դիտարկելը: Ամբողջական պատկերն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ գործ ունենք որոշակի ձեռագրի հետ: Փորձեմ մեկնաբանել: Հարց առաջին. նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունը Հայաստանի գործող իշխանությունների համար գործո՞ւմ է: Իրենք սա դիտարկու՞մ են որպես մի փաստաթուղթ, որին հավատարիմ են: Իսկ Ադրբեջանի համար այն գործու՞մ է: Եթե ոչ, ապա որո՞նք են համարժեք քայլերը: Փաստ է, որ Ադրբեջանի կողմից պարտավորությունները չեն կատարվում: Այդ դեպքում, դրանք չկատարված՝ ինչի՞ շուրջ են բանակցում: Ավելի պարզեցնենք հարցը. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանն ունեցել է ագրեսիայի ակնհայտ դրսևորումներ և նոր տարածքների զավթում թե՛ բուն Արցախում, թե՛ նաև ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, որը որևէ առնչություն չունի նշված հայտարարության հետ, ավելին՝ հակասում է նրա տառին և ոգուն: Առ այսօր վերադարձված չեն գերիները, պահվող անձինք:

Չմոռանանք նաև անցյալ տարվա դեկտեմբերից Արցախի տոտալ շրջափակումն իր հարակից հետևանքներով, ինչն անմիջական հակասության մեջ է նոյեմբերի 9-10-ի հայտարարության հետ: Այսինքն, դիմացի կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորություններն ու խախտումների է գնում: Ավելին, անթաքույց «ասում է»՝ անգամ իր ստորագրածը ոչինչ չի նշանակում: Այդ դեպքում ի՞նչ են բանակցում, և ո՞րն է այդ բանակցելու իմաստը: Որտե՞ղ եք տեսնում տրամաբանություն: Կամ նույն անդրադարձը 86,6 հազար քառակուսի կիլոմետրին, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն, անկլավները կրիտիկական չհամարելուն և այլնին: Կրկնում եմ՝ որտե՞ղ է տրամաբանությունը: Նույն համատեքստում արձանագրենք փաստը. հունիսի 28-ին Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողության արդյունքում չորս զոհ ունեցանք Արցախի Հանրապետությունում, նույն օրերին, կարծես ոչինչ չի պատահել, Վաշինգտոնում շարունակվեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Արդյո՞ք չի առաջանում պարզագույն հարց՝ մենք բանակցում ենք, գնում ենք դեպի, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջա՞ն», թե՞ անընդհատ պիտի մարսենք Ադրբեջանի մարդակերությունը:

Այլ հարց. որտե՞ղ է տրամաբանությունը, երբ, այսպես կոչված, իշխանությունները հայտարարում են, թե Արցախը Հայաստանին կապող միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կետի հետ կապված պարտավորություն չունեն, հետևաբար՝ անելիք չունեն: Եկեք իրավիճակը պատկերացնենք. ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարության ներքո ստորագրողն է, բայց ասում է՝ դրա մեջ կան բառեր, տողեր, որի հետ կապ չունի, և ինքն ընտրովի կորոշի, թե հայտարարությունից ինչի հետ կապ ունի, ինչի հետ՝ ոչ: Սա ո՞նց համարենք տրամաբանական: Կամ դիտարկենք, օրինակ՝ Սյունիքի շուրջ աղմուկը:

Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում չկա որևէ բառ, արտահայտություն, «միջանցքի» անուն, որը կվերաբերի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող կոմունիկացիաներին: Բայց այդ կետի առնչությամբ այս իշխանության դիրքորոշումը ո՞րն է: Իրենք առաջնորդվում են նոյեմբերի 9-ի հայտարարությա՞մբ, որով նշված կոմունիկացիայի վերահսկողությունը ՌԴ ԱԴԾինն է: Թե՞ հրաժարվել են դրանից և նոր մոտեցում են որդեգրել: Միայնա՞կ են որդեգրել, թե՞ կան կողմեր:Իսկ այդ կողմերը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողնե՞րն են: Ի՞նչ է կատարվում:Այս իշխանությունը ստեղծել է բանակցային քաոս, իսկ դա համընդհանուր է, վերաբերում է բոլոր հարցերին: Այս պարագայում որևէ առանձնացված էլեմենտը, օրինակ՝ նույն կոմունիկացիաների հարցը հնարավոր չէ այդ ընդհանուր քաոսից անջատ դիտարկել: Փոխարենը ստեղծվում է ծանրագույն խնդիրների այն ողջ զամբյուղն, ինչին բախվում ենք բոլոր հարցերի հետ կապված: Եվ կոմունիկացիաներին վերաբերող խնդիրները բացառություն չեն: Իրականում այստեղ հարցերը շատ ավելին են, քան պատասխանները:

- Անդրադառնանք վերջին զարգացումների համատեքստում ՌԴ դիրքորոշումներին, դրանց կիրառական դրսևորումներին՝ ի դեմս նույն խաղաղապահ զորակազմի կեցվածքի, գործողությունների: Երբեմն էլ՝ անգործության, թե՛ սահմանային զարգացումների, թե՛ նույն Բերձորի (Լաչինի) միջանցքի պահպանությանն առնչվող խնդիրների համատեքստում:

- Այստեղ մենք բազմաթիվ հարցեր ունենք ռուսական կողմին: Առանձին խնդիր է, թե ինչպես ենք հասել այս հանգրվանին, ինչպես է այս ամենում իր դերակատարումն ու «ներդրումն» ունեցել Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը: Կրկնում եմ՝ դա առանձին հարց է, և գալու է օրը, և դա կդառնա քննության առարկա՝ հետապնդելով քաղաքական, նաև՝ իրավական գնահատականի խնդիր: Ինչ վերաբերում է ռուսական կողմից արվող կամ չարվող գործողություններին, հարցին, թե որքանով են դրանք ընկալելի: Նախ՝ ֆիքսենք, որ մեր հայրենակիցներն առ այսօր ապրում են Արցախում, դա տեղում ռուսական խաղաղապահ առաքելության առկայության արդյունքն է: Որևէ մեկն ունի՞ կասկած, որ եթե ռուսական խաղաղապահ զորակազմն այնտեղ չլիներ, մեր հայրենակիցներն այնտեղ կլինեի՞ն…

Ի դեպ, լինել՝ նշում եմ բառի ամենաուղիղ իմաստով: Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը միանշանակ է ու պարզ բոլորին: Սա առավել քան հստակ է: Երկրորդ խնդիր: Արդյո՞ք այդ առաքելությունն իր գործառույթներն իրականացնում է ողջ ծավալով և պատշաճ: Ո՛չ, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք ունեցել ենք տարածքային կորուստներ Արցախում, ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ականատեսն ենք եղել Ադրբեջանի կողմից տեղեկատվական հոգեբանական տեռորի բոլոր էլեմենտներին: Ներկայում ականատեսն ենք ռազմական էսկալացիայի տարբեր դրվագների, հնարավոր ու անհնար պրովոկացիաների, հերթական անգամ զոհեր ունեցանք Արցախում: Գումարած այս ամենին՝ ականատեսն ենք գլոբալ մասշտաբով խայտառակության. 21-րդ դարում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, շրջափակման մեջ է: Տոտալ շրջափակման մեջ, անգամ Կարմիր խաչի՝ ժամանակ առ ժամանակ անցուդարձի արգելքով, ռուսական խաղաղապահ առաքելության կողմից մարդկանց կամ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ դեպի Արցախ տեղափոխման խափանումով: Իհարկե, այս ամենում ՌԴ-ին և նրա խաղաղապահ առաքելությանը կան հարցեր: Կան՝ երկու հիմնական մասով: Նախ՝ գրվածը կյանքի կոչելու: Վերջիվերջո, ՌԴ - ն նույն նոյեմբերի 9-10-ի հայտարարության կողմ է:

Երկրորդ՝ մի բան է եռակողմ հայտարարության տառը, մեկ այլ բան՝ ոգին: Ո՞ւմ պարզ չէ, որ ՌԴ-ն այդ հայտարարության երաշխավորն է: Ո՞ւմ սա պարզ չէ: Եվ առաջանում է հարց՝ իսկ կարողանո՞ւմ է երաշխավորել: Ես նորից եմ կրկնում՝ մի կողմ դնենք հանգամանքը, թե ինչպես սրան հասանք, և ինչ դեր ունի սրանում ՀՀ իշխանություն կոչվածը, բայց փաստը դրանից չի փոխվում: Անդրադառնալով հիմնական պատճառներին՝ նշենք, որ դրանց թվում են օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոններ: Օրինակ՝ պատճառներից են ՌԴ - Արևմուտք սրված հակազդեցությունն ու ՌԴ - ի ներկայիս վիճակը: Իրավիճակի բարդության դրսևորում էր նաև ՌԴ-ում ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցածը, երբ երկիրն ապրում էր ռազմական հեղաշրջման տագնապի ներքո: Գործոն է ՌԴ-ի համար տարածաշրջանի երկրներից նույն Թուրքիայի դերակատարման կարևորումը կամ Ադրբեջանին, այսպես ասած, «չնեղացնելու» խնդիրը: Նշել ենք արդեն մեկ այլ՝ շատ կարևոր պատճառ՝ ՀՀ իշխանությունների ոչ պատշաճ կեցվածքը, պահվածքը, ու՝ ոչ միայն վերջին ամիսներին: Այո, այս հանգամանքը ևս կա, բայց արդյո՞ք այդ ամենը դուրս է բերում խնդիրները:

Իհարկե՝ ոչ: Եվ եթե մեր հարաբերությունների դաշնակցային բնույթից ինչ-որ բան մնացել է իրականում, ապա այն պետք է հատիկ առ հատիկ վերականգնել, կյանքի կոչել ողջ ծավալով: Խոսքս չի վերաբերում թղթով ամրագրված դաշնակցային հարաբերություններին, որովհետև դրանց և իրականության մեջ կա ռադիկալ տարբերություն: Կամ պետք է պարզապես բավարար չափով անկեղծ լինել սեփական հանրությունների հետ և հայտարարել, որ այդ ամենը չի գործում: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվում և չի ստացվելու: Որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի, հայրենիքի և նրա հատվածների, իրականում էկզիստենցիալ խնդիրների հետ, ուստի այս ամենն անտեսել կամ մեղմել հնարավոր չէ: Ունե՞նք արդյոք պատշաճ բանակցող նույն ՌԴ-ի հետ՝ ի դեմս ՀՀ իշխանություն կոչվածի: Ո՛չ, չունե՛նք, և, իհարկե, այս իշխանության հեռացումն ու նոր բանակցողի առկայությունն առկա հարցերի ճնշող մեծամասնությանն այլ բնույթ կհաղորդի:Կարծում եմ՝ հստակ պատկերացնում ենք, որ հարցերը միայն ՌԴ-ի ուղղությամբ չեն: Սա պետք է շատ հստակ ամրագրել:

Օրինակ՝ դիտարկենք ՀՀ սահմանին ԵՄ առաքելության դիտորդների հարցը: Դուք տեսե՞լ եք նրանց կողմից որևէ խնդրի ռեալ լուծում կամ կարգավորում, տեսե՞լ եք Ադրբեջանի ցինիկ կեցվածքի որևէ ձևով կանխարգելում, որևէ հարցի հետ կապված այնպիսի միջազգային աղմուկ, որն իրական ճնշում կապահովի Ադրբեջանի վրա: Եթե չենք տեսնում, նրանց այստեղ ներկայությունն ի՞նչ հարց է լուծում: Եթե խնդիրն Իրանի և/կամ ՌԴ-ի «նյարդերի ստուգումն է», դա կապ ունի՞ ՀՀ-ի և Արցախի շահերի հետ: Այս ամենը կարելի է ամփոփել մի պարզ բանաձևով. առաջին հերթին, այս ամենին հասցնողները պետք է ենթարկվեն լիարժեք պատասխանատվության, իրավական գործընթաց ներառող քննության: Երկրորդ՝ միևնույնն է՝ կան բազմաթիվ հարցեր արտաքին դերակատարներին և, իհարկե, նույն Ռուսաստանի Դաշնությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում