Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համար
Քաղաքականություն

«Հայաստանում ծնվել է ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակը. Ավետիք Չալաբյան»

Realtribune.ru–ն գրում է, որ թե ինչպե՞ս դուրս բերել Հայաստանն ու Արցախը ճգնաժամից, ինչու՞ են հայ ժողովրդի թշնամիները ցանկանում փոխել Սահմանադրությունը, ի՞նչ է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը  և IA Realist-ի այլ հարցերին պատասխանել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

IA Realist.– Հայոց պետականությունը խորը ճգնաժամ է ապրում: Ինչ որ մեկը այդ ճգնաժամը համարում է քաղաքական, մեկ ուրիշը սոցիալական կամ նույնիսկ տնտեսական։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ ճգնաժամի իրական էությունը:

Ավետիք Չալաբյան.– Իմ անձնական կարծիքով, այդ ճգնաժամի բնույթը գալիս է անցյալ դարասկզբից, երբ մենք ընդհանուր առմամբ պարտվեցինք մեր ազգային-ազատագրական պայքարում, կորցրինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բնակչության մի զգալի մասը ենթարկվեց Ցեղասպանության, իսկ մենք, ի տարբերություն ազգային-ազատագրական պայքարի ուղին բռնած այլ ժողովուրդների (օրինակ հույների, բուլղարների կամ ֆինների), չկարողացանք ստեղծել լիարժեք ազգային պետություն։ Մենք հիմա քաղում ենք այդ պարտության ծանր պտուղները, և մեզ անհրաժեշտ կլինեն մի քանի սերունդների ջանքեր ամուր, կենսունակ, դինամիկ զարգացող պետություն ձևավորելու համար։ 

IA Realist.– Ինչպե՞ս ծնվեց «ՀայաՔվե»–ի ստեղծման գաղափարը։

Ավետիք Չալաբյան.– «ՀայաՔվե»–ի գաղափարը ծնվել է այս ծանր ճգնաժամից ելքեր գտնելու գործընթացի ընթացքում: Մեր հիմնական նախադրյալն այն է, որ մենք՝ հայերս, չպետք է հանձնվենք և զիջենք մեր պատմական Հայրենիքի մասերը նույնիսկ գերազանցող ուժի ճնշման ներքո, այլապես կկորցնենք ամեն ինչ և ստիպված կլինենք լքել մեր Հայրենիքը։ Մեր իրավունքները, ոտնահարված արդարությունն ու արժանապատվությունը վերականգնելու համար պայքարը պետք է սկսվի մեր ուժերի սահմաններում գտնվող գործողություններից, բայց դրանք պետք է ռեզերվ ստեղծեն ապագա, ավելի հավակնոտ ու խիզախ ձեռնարկումների համար։ «ՀայաՔվե»–ն աշխատում է հենց այդ տրամաբանության մեջ: Դա պարզ, հասկանալի քաղաքացիական նախաձեռնություն է, որը կարող է համախմբել մարդկանց, վերականգնել նրանց հավատն ազգային արժանապատվության նկատմամբ, համախմբել նրանց ավելի հավակնոտ նպատակներին հասնելու համար։

IA Realist.–Պատմեք մեզ ավելի շատ ձեր նախաձեռնության մասին: Ո՞րն է դրա էությունը:

Ավետիք Չալաբյան.– «ՀայաՔվե»–ն ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակն է ժամանակակից Հայաստանում, երբ քաղաքացիները միավորվել են Ազգային ժողով ներկայացնելու օրինագիծ, որը նախատեսում է քրեական պատիժ Արցախն որպես այլ պետության մաս ճանաչելու, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։  Այդ երկու կետերն էլ Հայաստանի Անկախության հռչակագրում նշված են որպես անկախ հայկական պետության հիմնարար, հավերժական նպատակներ, որոնց մերժումը հավասարազոր է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն։ Դա քաջ գիտակցում են մեր թշնամիներն, ուստի փորձում են ճնշում գործադրել Հայաստանի գործող իշխանությունների վրա Սահմանադրությունը փոխելու համար։ Հակառակ այդ ճնշմանը մենք աշխատում ենք բնակչությանը համախմբելու Սահմանադրության, դրա հիմնարար հիմքերի և մեր պետության ինքնիշխանության պաշտպանության շուրջ։

IA Realist.–Ի՞նչ պետք է անի այսօր յուրաքանչյուր հայ իր Հայրենիքը փրկելու համար։

Ավետիք Չալաբյան.– Ամեն մարդ, ով իրեն հայ է համարում, առնվազն պետք է իր ապագան սերտորեն կապի հայկական պետության ապագայի հետ: Դա երաշխիք է, որ նա գործելու է ի շահ այդ պետության։ Ավելին, նա պետք է գործով նպաստի այդ պետության հզորացմանը, և դրա համար կան հսկայական քանակությամբ ճանապարհներ։ Դա առանձին քննարկման թեմա է։ Բայց շատ կարևոր է այն, որ նույնիսկ գերազանց կատարելով սեփական աշխատանքը  և օգնելով երկրին, յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ հայկական պետությունը գտնվում է թշնամու ուժերի խիստ ճնշման տակ, և միայն սեփական գործը լավ անելը բավարար չէ։ Պետք է դիմակայել թշնամու ճնշմանն, իսկ դրա համար պետք է համախմբվել ազգային գաղափարի շուրջ, կազմակերպվել համախոհներով և պատրաստվել երկարատև պայքարի։ Այդ դեպքում մենք հնարավորություն ունենք հաղթելու այս պայքարում և ձևավորելու լիարժեք, կենսունակ, դինամիկ և ժամանակակից հայկական պետություն։

IA Realist.–Պատկերացրեք, որ ձեր ձեռքերում կա կախարդական փայտիկ, որը կատարում է ձեր նվիրական ցանկությունները: Ի՞նչ կփոխեիք հայ հասարակության քաղաքական ու հասարակական կյանքում։

Ավետիք Չալաբյան.– Նման կախարդական փայտիկներ չեն լինում, բայց պետք է սկսել այնպիսի նոր էլիտաների՝ մարդկանց համույթների ձևավորումից, որոնց միավորում է պետությանն ու հասարակությանը ծառայելն, ազգային և համամարդկային արժեքները, կոմպետենտությունն ու ազնվությունն, ինչպես նաև բաց լինելն ու համագործակցելու պատրաստակամությունը: Դա այն կորիզն է, որի շուրջ կարող է ձևավորել, և՛ ամուր պետություն, և՛ առողջ հասարակություն: Եվ վստահ եղեք, որ մենք այդ նպատակին հասնելու էստաֆետն ադեկվատ կերպով փոխանցել ենք հաջորդ սերունդներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am