«Հայաքվե»-ն հասցրել է կանգնել գործող վարչախմբի կոկորդին
«Հայաքվե» նախաձեռնությունն արդեն կարճ ժամանակահատվածում հասցրել է կանգնել գործող վարչախմբի կոկորդին։ Եթե առաջին օրերին փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ և նրանց քարոզչական սպասարկուներն առանձնապես ջանքեր չէին գործադրում «Հայաքվե» նախաձեռնությանը հարվածելու, ապա վերջին մեկ-երկու օրերին, հաշվի առնելով «Հայաքվե»-ի չափազանց մեծ տարածվածությունն, իշխանությունը լայն թափով հարձակումներ է սկսել, ընդհուպ երեկ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Հայաքվե»-ին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ։
Ըստ Պապոյանի՝ նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա՝ դրանից բխող հետևանքներով, իսկ «Հայաքվե»-ի թիկունքում, ըստ Պապոյանի, խորհրդարանական ընդդիմությունն է, որը նոր պատերզմի պատասխանատվութունն իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա՝ ծանր մարդկային ու տարածքային կորուստների գնով իշխանության գալու նպատակով։
Բնականաբար, այն որ «Հայաքվե»-ն դառնալու էր գործող վարչախմբի թիրախը, որևէ մեկը չէր էլ կասկածում։
Օրենսդրական նախաձեռնության նպատակն Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը։ «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբից տեղեկացնում են, որ թեև օրենքով ստորագրահավաքի ժամկետը 60 օրացուցային օր է՝ մինչև օգոստոսի 19-ը ներառյալ, սակայն վստահաբար այն ավելի շուտ կավարտեն, ստորագրողների ակտիվությունը չափազանց մեծացել է։
Ի դեպ, երեք համայնքներում, որտեղ ղեկավարները «Քաղաքացիական պայմանագրից» են՝ Դիլիջանում, Սպիտակում և Սիսիանում, հրաժարվել են «Հայաքվե»-ին տարածք տրամադրել և այդ համայնքների բնակիչները պետք է իրենց միջոցներով, կամ «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի աջակցությամբ հասնեն այլ համայնքներ՝ ստորագրելու նպատակով։
Բացի Պապոյանից «Հայաքվե»-ի դեմ իսկական արշավ են սկսել նաև իշխանությանը պատկանող քարոզչական ռեսուրսներն ու տարբեր քաղաքագետներ, ինչը վկայում է, որ այս նախաձեռնությունը լրջագույն խնդիր է դարձել գործող իշխանությունների համար։
Անահիտ Պետրոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...