Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

«Հրապարակ». Ալավերդու համայնքապետը մարզպետին ասել է` դուք ձեր նախընտրական շրջայցն առանց ինձ արեք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հաշտվել մի շարք համայնքներում կրած պարտության հետ եւ որտեղ կարողանում է` ընտրություններից անմիջապես հետո է խլում տեղական իշխանությունը, որտեղ չի կարողանում` հաջորդ փուլերում է սկսում խլելուն ուղղված գործողություններ իրականացնել եւ «սարքել» ընտրված համայնքապետերի դեմ: Լոռու մարզի Ալավերդի համայնքում պարտությունը եւս ՔՊ-ն չի մարսում եւ ՏԻՄ ընտրություններից ամիսներ անց ամեն միջոց գործադրում է իշխանությունը զավթելու համար։

Հիշեցնենք․ անցած սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե ով կղեկավարի Ալավերդին առաջիկա 5 տարիներին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞րը», թե՞ «Ապրելու երկիրը», որոնք 13-ական մանդատ էին ստացել ավագանիում, եւ ՀԱԿ-ն անսպասելիորեն ոչ թե ՔՊ-ի, այլ «Ապրելու երկրի» հետ հուշագիր ստորագրեց, ու քաղաքի ղեկավարումն անցավ այս կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Թամազյանին։ Իշխանության թեկնածուն այս համայնքում պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, ով ընտրությունից հետո ինքնաբացարկ ներկայացրեց ավագանուց, որ պահի ԱԺ մանդատը։

Իսկ վերջին օրերին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներն ուղղակի արշավ են սկսել Թամազյանի դեմ եւ հիմնականում հղում անելով անանուն աղբյուրներին՝ հրապարակում են համայնքի ղեկավարի թույլ տված ապօրինությունները, որոնք իբր բացահայտվել են մարզպետարանի ստուգումների արդյունքում։ Դիցուք՝ ըստ իշխանական սիվիկ.ամ-ի․ «Սուբվենցիոն ծրագրով համայնքի եւ կառավարության բյուջեից հատկացված գումարով պիտի ջրագիծ փոխվեր, բնականաբար, նոր խողովակաշար պիտի անցկացվեր, սակայն նոր խողովակաշարի գնով հին խողովակներ են գնել ու փորձել «սղղացնել»։ Նույն բանն էլ արել են որոշ տանիքների հետ կապված. տանիքի նոր ծածկի գնով հին ծածկ են գնել, ու էդպես շարունակ։ Եղել են նաեւ 60 հոդվածի հողերի օտարման դեպքեր, պաշտոնների ապօրինի նշանակումներ ու ֆինանսական այլ չարաշահումներ»։ 

Մենք կապվեցինք համայնքապետի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչի մասին է գրում կուսակցական լրատվամիջոցը։
«Հրապարակված տեղեկությունները ստահոդ են, իրականությանը չեն համապատասխանում, քաղաքական պատվեր է։ Երեւի Արեն Մկրտչյանը չի կարողանում մարսել պարտությունը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով «չարաշահումների» մասին լուրերին՝ ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։ Բայց ստուգումներ եղել են:

Պարզվում է՝ համայնքապետարանում ստուգումներ սկսելը նախապատմություն ունի: Մոտ մեկ ամիս առաջ Ալավերդի է այցելել Լոռվա մարզպետը, խոշորացված համայնքի ղեկավար Թամազյանը հրաժարվել է Արամ Խաչատրյանի եւ մի քանի տասնյակ ՔՊ-ականների հետ համայնքում շրջայցի մասնակցել, ըստ էության` չի դիմավորել նրան, եւ մարզպետը չի մարսել այդ անարգանքը՝ դա ընդունելով որպես իր նկատմամբ ծանր վիրավորանք: Եվ անմիջապես պատկան նախարարությանը դիմում է գրել՝ Ալավերդում ստուգումներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Թամազյանը մեզ պատմեց, որ զրուցել է մարզպետի հետ, բայց չի ցանկացել շրջել տասնյակ ՔՊ-ականների ուղեկցությամբ։ «Ես շրջայցի ժամանակ մոտեցել եմ պարոն մարզպետին, նրա հետ եղել են նաեւ քաղաքական իր կուսակիցները՝ մոտ 30 հոգի։ Ես տարակուսած էի` նման շրջայց երբեք չեմ տեսել, դա ավելի շատ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, այդ իսկ պատճառով պարոն մարզպետին ասել եմ՝ եթե կուզեք, միասին շրջայց անենք, եթե չէ, դուք ձեր նախընտրական շրջայցն արեք։ Նույն օրը երեկոյան մեր խմբակցության ավագանիներին, ինչպես նաեւ՝ իրենցից որոշներին ծանուցագրեր են եկել՝ կանչելով 25-օրյա զորահավաքին, ոստիկանության հետ միասին բերել են ծանուցագրերը, կարծում եմ՝ փորձում էին այնպես անել, որ ավագանու նիստեր չլինեին, կամ էլ քանի որ ունենք մեկ մանդատի տարբերություն, գուցե համամասնություն փոխեին»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ ավագանու ծանուցված անդամներն անցել են բժշկական «կամիսիա», եւ պարզվել է, որ պիտանի չեն զորահավաքին մասնակցելու։
Թամազյանը նշեց, որ համայնքապետարանում, ըստ նախատեսվածի, ստուգումներ պետք է իրականացվեին տարվա չորրորդ եռամսյակին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն մարզպետն իր այցից հետո դիմել է ՏԿԵ նախարարությանը եւ ստացել արտահերթ ստուգումների թույլտվություն երկրորդ եռամսյակի համար եւս․«Ստուգումները նախատեսված 15 օրում ավարտեցին, բայց հետո լրացուցիչ եւս 10 օր` նախարարի թույլտվությամբ, ավելացրին։ Այսօր վերջին օրն է, դեռ պատասխանները չկան։ Ի դեպ, ստուգումներն իրականացրել են անօրինական փորձագետները, մի քանի օր հետո պահանջեցինք փաստաթղթեր, բայց չներկայացրին ու այլեւս չեկան, չշարունակեցին»։ Համայնքի ղեկավարը վստահ է՝ չարաշահումներ եթե լինեին, ՔՊ-ն վաղուց հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կլիներ։

Այս խնդիրն արդեն դուրս է եկել համայնքային շրջանակներից եւ վերածվել միջկուսակցական վեճի` Ալավերդու խնդրին մի քանի օր առաջ անդրադարձել է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ «Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։ Քաղաքական եւ մարդկային ճղճիմությունը որպես հիմնական գործելաոճ ընտրելով՝ Լոռու մարզի ղեկավարությունն Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում է ճնշել՝ տարատեսակ ստուգումներով եւ հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործեր հարուցել։ Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք։ Մեզ ձեզ հետ չխառնեք ու օրինականությունից շեղվելու փորձեր չանեք, հակառակ դեպքում՝ առաջիկայում իրավապահները հենց ձեզանով են զբաղվելու»,- Ֆեյսբուքում գրել է նա։

Ամեն ինչից ակնհայտ է, որ Երեւանի ընտրությունների շեմին ներքաղաքական մթնոլորտն էլ ավելի է շիկանալու: