Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համար
Քաղաքականություն

Հայաքվեն նախաձեռնվել է Հայաստանի և Արցախի վերամիավորման նպատակով. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ինչպես խոստացել էի, այսօր շարունակում եմ պատասխանել "Հայաքվե"-ի հետ կապված առավել տարածված հարցերին։ Այսօր ցանկանում եմ հատուկ անդրադառնալ մի հարցի, որը մեր համար բավական անակընկալ է առաջացել, իրականում շրջանառության մեջ է դրվել շատ կոնկրետ մեկ ուժի կողմից, և շատ կոնկրետ նկատակով։

Հարց։ Արդյոք օրենքի նախագծի մեջ "այլ պետություն" արտահայտությունը վերաբերվում է նաև Հայաստանին, և արդյոք այս օրենքի նախագիծը չի նախաձեռնվել՝ Արցախը Հայաստանից պոկելու համար։

Պատասխան։ Ուղիղ հակառակը, Հայաքվեն նախաձեռնվել է Հայաստանի և Արցախի վերամիավորման նպատակով, և հետևյալ պարզ հիմնավորումներով։

ա) օրենքի նախագիծը շարադրված է հետևյալ կերպ՝

"Հայաստանի Հանրապետության անունից Արցախն որևէ այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով"։ Քանի որ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության անունից, ապա "այլ պետություն" արտահայտությունը վերաբերվում է բացի Հայաստանից այլ պետություններին, իրավականորեն և քերականորեն դա ակնհայտ է։

բ) օրենքի նախագծի հիմնավորումը ուղիղ հենվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի վրա, որը սկսվում է հետևյալ նախաբանով "Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա"։ Սա միարժեք ձևակերպում է, քանի որ այդ որոշմամբ Հայաստանի և Արցախի հանրապետությունների վերամիավորման սկիզբն է դրված, և մեր նախաձեռնությունը հենվում է հենց այս հիմնարար նպատակի վրա։

գ) օրենքի նախագիծը պատժամիջոց է նախատեսում "Սահմանդրական կարգի դեմ ուղղված" հանցագործությունների բաժնում, որից ևս հետևում է, որ այս պատիժը կիրառվում է այն պաշտոնատար անձի դեմ, որն իր գործողություններով խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, և դրա միջոցով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրած վերամիավորման սկզբունքը իրագործելուն՝ Արցախը ճանաչելով այլ պետության կազմում։

Մեր նպատակը միավորված և հզոր հայկական հայրենիքն է, և ցանկացած ոք, ով խոսքով կամ գործով ծառայում է նույն նպատակին, պետք է դադարեցնի պառակտչական քայլերը, դուրս գա ազնիվ երկխոսության, և կենտրոնանա նրա վրա, թե ինչպես համատեղ ուժերով մենք հասնենք մեր երազանքների իրականացմանը։ Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն իրենց վստահության քվեն են տվել "Հայաքվե"-ին, և կոչ եմ անում մեր բոլոր հայրենատեր և արժանապատիվ քաղաքացիներին էլ միանալ այս կարևորագույն նախաձեռնությանը։ Աստված զորավիգ մեր միասնական հայրենիքին, և իր համար պայքարող մեր քույրերին և եղբայրներին։