Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ Վարդևանյան

Պղնձաձուլարանի կառուցմանն ընդառաջ ԶՊՄԿ–ում լայնածավալ վերազինումներ են ընթանում (ֆոտո)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նպատակ ունի առաջիկա տարիներին տեղում պղնձի ձուլում իրականացնել, ինչի նպատակով իրականացվում են լայնածավալ վերազինման, արտադրության արդյունավետության բարձրացման աշխատանքներ և աստիճանաբար ավելացվում են արդյունահանման ծավալները։ 

Նոր պղնձաձուլարանի կառուցման պլանների մասին ԶՊՄԿ հիմնական բաժնետեր «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը հայտարարել էր դեռևս 2021 թվականին։ 

Ներկայում իրականացվող աշխատանքներն և ընդլայնման ծրագրերը ԶՊՄԿ 70-ամյակի առթիվ կազմակերպված շրջացի ընթացում լրագրողներին ներկայացրին կոմբինատի ներկայացուցիչները։

«Ներկայումս տարեկան արդյունահանվում է 22 մլն տոննա հանքաքար, նախատեսվում է արդյունահանման ծավալը հասցնել 30 մլն տոննայի»,- ասաց կոմբինատի բացահանքի պետ Արմեն Հարությունյանը։ 

photo_2023-07-17_18-46-27.jpg (53 KB)

Արտադրության արդիականացման նպատակով ԶՄՊԿ-ն այժմ ձեռք է բերում տարբեր երկրների արտադրության ժամանակակից տեխնիկա։ Անցյալ տարվա ընթացքում ձեռք են բերել 16 Komatsu ֆիրմայի մեքենա և 4 էքսկավատոր։

«Մեր մասնագետները նախորդ շաբաթ գտնվում էին ԱՄՆ-ում, ինչի ընթացքում ձեռք ենք բերել ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ խտացուցիչ, որը մեզ թույլ կտա պոչամբարների ջուրը շրջապտույտի մեջ գցել և կրկնակի օգտագործել,ինչի շնորհիվ կհասնենք ջրային ռեսուրսների խանյողաբար օգտագործման և արդյունավետության բարձրացման։

BBBBBBBBB.jpg (126 KB)

Բացի այդ, ավելի քան 4 մլն․ դոլար արժողությամբ պայմանագիր ենք կնքել, որը թույլ կտա ավտոմատացնել ամբողջ գործարանը։ Դրա շնորհիվ կկարողանանք ևս մեկ քայլով բարելավել արդյունավետությունը՝ աշխատանքի անվտանգության և մետաղների կորզման տեսակետից։ Ավտոմատացման այդ մեծ համակարգը ևս պլանավորում ենք ներդնել 2024 թվականից»,- ասաց ԶՄՊԿ արտադրական տնօրենի տեղակալ Արտակ Օհանյանը։

Օհանյանը առանձնացրեց տեխնոլոգիական լայնածավալ վերազինման շրջանակներում ձեռք բերված մի քանի նոր սարքավորումներ․ «Բերվել են նոր ֆիննական անալիզատորներ, որոնք իրական ժամանակում ցույց են տալիս հանքաքարում մետաղների պարունակությունը։ Նոյեմբերին Քաջարանում կլինեն նաև ռուսական, չինական և այլ երկրների արտադրության քվոտացման մեքենաներ։ Պլանավորում ենք մինչև 2024 թվականի ավարտը աստիճանաբար սկսել այդ հոսքագծերի ներդրումն արտադրության մեջ։ 3 ամիս առաջ գործարկել ենք մեծ չինական կիսաինքնաաղաց, որի աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ որոշում է կայացվել ձեռք բերել ևս 3-ը»,- ասաց նա։ 

ԶՄՊԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ կոմբինատում ձգտում են աշխատել «զրոյական վնաս» սկզբունքով եւ մեծ ուշադրություն են դարձնում բնապահպանական ռիսկերի կառավարմանը։

AAA.jpg (145 KB)

«Բնապահպանական միջոցառումներ են իրականացվում  և՛ բացահանքում, և՛ կազմակերպության մյուս տարածքներում՝ կախված առկա ռիսկերից և դրանց կառավարման կարիքներից»,- ասաց նա։

Բացահանքում ամենամեծ ռիսկը փոշին է, որի արտանետման կանխարգելման համար ավանդական ջրցան մեքենաներին զուգահեռ այս տարի կոմբինառը ձեռք է բերել ջրային թնդանոթներ՝ դրանց արդյունավետությունը ստուգելու և ապագայում դրանց քանակն ավելացնելու ծրագրերով։ 

«Պարբերաբար իրականացնում ենք հիդրոօթերևութաբանական մոնիթորինգ։ Ամեն ինչ կառավարվում է և նորմայի մեջ է։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ թույլատրելի ցուցանիշները գերազանցվում են, դրանց մասին ևս տվյալներ ենք տրամադրում համապատասխան մարմիններին եւ վերացնում խնդիրը»,- նշեց Ստեփանյանը։

photo_2023-07-17_18-36-14.jpg (55 KB)

Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն հարկ վճարող ընկերություններից է․ 2022 թվականի 12 ամիսների ընթացքում կոմբինատը պետական բուջե է վճարել շուրջ 143,9 մլրդ դրամ (370,8 միլիան ԱՄՆ դոլար) հարկ՝ գլխավորելով խոշորագույն հարկատուների ցուցակը։ 2021 թվականին «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի կառավարությանն էր նվիրաբերել ԶՊՄԿ խոշորագույն բաժնետեր «Արդյունաբերական ընկերության»բաժնետոմսերի 25 տոկոսը։