Գործելու են քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Այսօր սկսվում է «Հայաքվե»-ի ստորագրահավաքի չորրորդ շաբաթը: Մեր 38500 համաքաղաքացիներ արդեն միացել են նախաձեռնությանը առաջին երեք շաբաթների ընթացքում, և մենք վճռական ենք շարունակելու մեր աշխատանքը՝ անհրաժեշտ թվից ավել քաղաքացիների աջակցություն ստանալու, և այս կարևորագույն օրենքի նախագիծը Ազգային ժողով մտցնելու նպատակով: Ուստի խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն որոշել են միանալ մեր նախաձեռնությանը, ժամանակ գտնել և անել դա այս շաբաթվա ընթացքում՝ դա մեզ հնարավորություն կտա արագացնել ստորագրահավաքի փուլը, և օր առաջ մտնել Ազգային ժողով:
Նաև, ուրախությամբ հայտնում եմ, որ այսօրվանից գործելու են քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում: Մեր աջակիցներին, որոնք մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս համայնքներում, հատուկ խնդրում եմ միանալ մեզ այս շաբաթվա ընթացքում, միացնել իրենց ձայնը մեր օր օրի թափ հավաքող պահանջին, և նեցուկ դառնալ Արցախում պայքարող մեր քույրերին և եղբայրներին: Բոլորիդ ցանկանում կամք, եռանդ ու վճռականություն, Աստված զորավիգ մեր պայքարող տեսակին!




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...