Լուրջ փոփոխություններ հարկատուների ցանկում. ովքե՞ր են պահպանել իրենց դիրքերը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2023 թ. հունվարհունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ ժամանակահատվածում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը շարունակում է գլխավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ շուրջ 34,8 մլրդ դրամ հարկով:
Իրենց դիրքերը պահպանել են նաև «Գազպրոմ-Արմենիան», որը երկրորդն է՝ մոտ 30,6 մլրդ դրամով, և «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ մոտ 20,2 մլրդ դրամով: Ուշագրավ է, որ եթե 2022 թվականի նույն ժամանակահատվածում առաջին տասնյակում կար երեք հանքարդյունաբերող ընկերություն, ինչպես նաև Լեռնամետալուրգիական ինստիտուտը, ապա 2023 թվականի հունվար-հունիսին տասնյակում միայն ԶՊՄԿ-ն է: Ավելին, «Թեղուտ» ընկերությունը, որն անցած տարի 5-րդն էր, այս տարի 100-րդ տեղում է, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022 թվականին 7-րդն էր, այս տարի՝ 217-րդը, իսկ Լեռնամետալուրգիական ինստիտուտը 10-րդ տեղից իջել է 417-րդ տեղ:
2022-ի համեմատ տասնյակից դուրս են մնացել նաև «ՄՏՍ Հայաստան», «Ֆլեշ» ընկերությունները, իսկ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» 4-րդ տեղից իջել է 9-րդ: Փոխարենը տասնյակում են հայտնվել մի քանի նոր ընկերություններ՝ «Ամերիաբանկը», «Արդշինբանկը», «Մոբայլ սենթրը», «Փրիթի ուեյը», «Սի Փի էներջին», «Ջի թի այը»: Ի դեպ, ևս մեկ բանկ մոտեցել է լավագույն տասնյակին՝ առաջադիմելով 10 հորիզոնականով: Խոսքը «Ակբա բանկի» մասին է, որը 2022 թվականին 21-րդն էր, այս տարի՝ 11-րդը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...