Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համար
Քաղաքականություն

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր - նախագահ Մաքսիմ Հակոբյանն այսօր կդառնար 74 տարեկան

Երբ 20 տարի առաջ հիմնադրվում էր «Սյունյաց երկիր» թերթը, Մաքսիմ Հակոբյանը ողջունեց լրատվամիջոցի ծնունդը՝ ուղարկելով այսպիսի խոսք, որ տեղ գտավ լրագրի 1-ին համարում (1 հոկտեմբերի 2003 թ.):

Ահա՝ «Հաճույքով եմ նկատում մարզում նոր թերթի, անկախ լրագրի ծննդյան իրողությունը։ Ընդհանրապես  ստեղծելը, կառուցելը մարդու ամենավեհ հատկանիշն է։ Շատ ավելի գնահատելի է, երբ մարդիկ կերտում են մտքի ու լույսի տաճար, հոգևոր օջախ։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե թերթի ստեղծագործական  կազմին ինչքանով հաջողվեց կատարել սքանչելի այդ առաքելությունը։ Սակայն, հավատացեք, դա միայն թերթի խմբագրակազմի խնդիրը չպիտի համարել։ Առանց ընթերցողի պահանջկոտ ու հավատավոր կեցվածքի, առանց հասարակության ջերմության ու հոգատարության չի կարող թերթը դառնալ յուրաքանչյուր սյունեցու ճշմարտախոս քիմքն ու ցանկալի զրուցակիցը, չի կարող լինել հոգևոր Սյունիքի էական մասը, չի կարող լինել մարզի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի հայելին։ Ուրեմն՝ նպաստենք «Սյունյաց երկրի» լուսավոր ու բարի ընթացքին:

Ես չեմ պատկերացնում մարզային թերթը՝ մարդկանց իրավունքներին ու  հոգսերին անհաղորդ։ Ես չեմ պատկերացնում թերթը իրականության զգացումը  երբևէ կորցրած, անկեղծությունից օտարացած, պատասխանատվությունը՝ կորցրած։

Մի ճշմարտություն կա՝ մեր պատմության ընթացքում ավելի շատ գրի հաղթանակ ենք ունեցել, լույսի հաղթանակ։ Զենքի հաղթանակներն անգամ դրանով էին պայմանավորված։ Այսօր էլ պիտի ընտրել  այնպիսի ճանապարհ, որ խոսքը, լուսավորությունը, հրապարակայնությունն ու բազմակարծությունը նպաստեն մեր պետության  բարգավաճմանը, Սյունիքի ամրացմանը, երկրի տնտեսական ներուժի ռացիոնալ օգտագործմանը, արարումի ոգու պահպանմանը։

Անկեղծ շնորհավորանքս ու լավագույն մաղթանքներս եմ ուղղում թերթի խմբագրակազմին ու ընթերցողին»։

Այդպես էլ մինչև վերջ վերաբերվում էր «Սյունյաց երկրին»: Նաև դրա համար է, որ նրա երկրաշեն կերպարը հավերժորեն բնակվել է մեր պարբերականի արևոտ անդաստանում:

Հաճելի է նկատել, որ Մաքսիմ Հակոբյանի կերպարը (նաև մահվանից հետո) դրվատանքով են հիշում ամբողջ մարզում և, իհարկե, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում: Դրա վկայությունն էր իրողությունը, որ ընկերության 70-ամյակի նշանավորմանը միտված միջոցառումների ընթացքում քանիցս ու ամենաբարի առիթներով հիշատակվեց նրա անունը, իսկ 2023 թ. հուլիսի 14-ին ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մեկ օրինակով հատուկ թողարկված անվանական մեդալ շնորհեց (հետմահու) Մաքսիմ Հակոբյանին՝ ԶՊՄԿ-ի և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման գործում ունեցած անգերազանցելի ավանդի համար։