Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի Արցախի շրջափակմանը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով ադրբեջանական պաշարման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակն ու անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը:

Հարցազրույցը թարգմանաբար ներկայացրել է Վարդանյանի գրասենյակը`որոշ կրճատումներով․

«Дождь» - Սկզբում խնդրում եմ ներկայացնել մանրամասներ սովամահության հետևանքով մահացած տղամարդու դեպքի մասին: Ի՞նչ է հայտնի այդ մասին:

Ռուբեն Վարդանյան- Մինչև սովամահության այս դեպքը այլ դեպքեր ևս եղել են: Երկու երեխաներ են մահացել այն պատճառով, որ նրանց մայրը գնացել էր ուտելիքի հետևից և ուշացել: Հայտնի՝  «Այն նույն Մյունխհաուզենը» ֆիլմում հերոսուհին ասում էր՝ «մի՞թե պետք է սպանել մարդուն՝ հասկանալու համար, որ նա ողջ է».  արդյո՞ք մարդիկ պետք է մահանան, որ աշխարհը հասկանա, որ Արցախում սարսափելի աղետ է և մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի արդեն 8-9 ամիս փաստացի շարունակվող շրջափակմանը:

Այո, այս մահը սարսափելի ողբերգություն է, դա օրինակներից մեկն է, թե ինչ է կատարվում այստեղ ամեն օր: Ադրբեջանն ասում է՝ մենք պատրաստ ենք ապրանքներ մատակարարել: Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն, դրանք չեն հանգեցնելու ինչ-որ հիվանդությունների կամ այլ հետևանքների առկա անվստահության մակարդակի պայմաններում: Երբ պարզապես Կարմիր խաչի մեքենայով մեկնող հիվանդ մարդուն հնարավոր է առևանգել և մեղադրել, նույն կերպ բոլորիս կարելի է մեղադրել: Այստեղ ողբերգություն է, և աշխարհը մինչև վերջ չի գիտակցում, թե ինչ ծանր իրավիճակ է. շուրջ 30 հազար երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ, որովհետև չկա սնունդ, չկան հիգիենայի պարագաներ, չկա տրանսպորտ: Սա ողբերգություն է բոլոր ուղղություններով, որը միջազգային հանրությունն արհամարհում է:

«Дождь» - Մեր հեռուստադիտողները հարցնում են, և ես էլ եմ միանում հարցին՝ խնդրում եմ ասեք, ինչպիսի ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից, և որպես հարցի շարունակություն՝ եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին, վերջին տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարդ, կոնֆլիկտային իրավիճակներում չի կարողանում միջնորդի դերում հանդես գալ, տեսնում ենք, որ պատերազմի ավարտից հետո՝ գրեթե արդեն երեք տարի, այդտեղ հայտվել են ռուս խաղաղապահներ, բայց նրանք չեն ազդում իրավիճակի վրա, չեն ազդում շրջափակման վրա։ Դուք ասում եք՝ աշխարհն ուշադրություն չի դարձնում, բայց մենք տեսնում ենք, որ աշխարհն ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի սարսափելի պատերազմում և գիտակցաբար, թե անգիտակցաբար, չունի ուժ, ուշադրություն և ժամանակ։ Ինչպիսի՞ ելք կարող է լինել հիմա։

Ռուբեն Վարդանյան- Իմ պատկերացմամբ՝ մի քանի բան կա, որ պետք է անել։ Առաջինը՝ միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ ներկայացվի Ադրբեջանին, ընդ որում՝ ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես զարմացած եմ, թե ինչպես են Ադրբեջանում գործող միջազգային ընկերությունների աշխատակիցներն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, հանգիստ աշխատում են, հարկեր են վճարում և լրացուցիչ եկամուտ ապահովում Ադրբեջանի համար, որպեսզի նա էլ ավելի ուժեղ ճնշում գործադրի մեզ վրա։

Պետք է ճնշում լինի պետությունների վրա, որպեսզի նրանք  էլ իրենց հերթին պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

Անհրաժեշտ է օդային միջանցք բացել, և տարբեր միջոցներով՝ կլինեն օդապարիկներ, դրոններ,  դեղորայք և սնունդ  հասցնել այստեղ:

Պետք է զանգվածային բողոք լինի մարդասիրական  կազմակերպությունների կողմից, որոնք անհանգստացած են աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող հումանիտար դեպքերով:  Սա  ևս այդպիսի դեպք է. 120 hազար մարդ է այստեղ ապրում, մարդկային ամեն կյանք, ամեն երեխայի կյանքն անգին է։

Ես պարզապես ցանկանում եմ դիմել մայրերին, որոնք հիմա նայում են այս հաղորդումը: Նրանք կհասկանան, որ սա վերաբերում է այն երեխաներին, որոնք զրկվում են ապագայի հնարավորությունից։ Այդ պատճառով ճնշումը պետք է լինի հումանիտար կազմակերպությունների, միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք հնարավորություն ունեն ասելու, որ սա բնական աղետ չէ՝ երկրաշարժ կամ ճանապարհի քանդում, այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ ցանկանում են լուծել իրենց քաղաքական խնդիրները՝ մարդկանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ։ Ճնշումը շատ պարզ ձևով կարող է արտահայտվել՝  հանցագործին չարժանացնելով ձեռքսեղման: Իմ կարծիքով, սա ամենակարևոր ճնշումն է մարդու համար, երբ հասկանում է, որ իր արածը չի ընդունվելու նորմալ մարդկանց կողմից, լինել մերժված, ճնշվել բոլոր այն հայտնի մարդկանց կողմից, որոնք պետք է ասեն՝ այս երեխաները, որոնք պարզապես ցանկանում են ապրել, սովորել և ապրել իրենց օրենքներով, ավանդույթներով, չեն կարող ոչնչացվել, որովհետև քաղաքական ռեժիմը  կարծում է՝ ինքը դրա իրավունքն ունի։

«Дождь» - Նախօրեին կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու այնտեղ ստեղծված իրավիճակը։ Այս քննարկումից ինչ-որ արդյունք և միջազգային արձագանք կա՞։

Ռուբեն Վարդանյան- Առաջինը՝ հենց այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակում քննարկվում է հարցը, ցույց է տալիս, որ այն փակված չէ՝ չնայած Ադրբեջանը ցանկանում էր ներկայացնել, թե դա իր ներքին գործն է։ Ոչ, դա ձեր ներքին խնդիրը չէ, այլ միջազգային հանրության խնդիրն է։

Երկրորդը՝ այն պարտավորությունները, որն Ադրբեջանն ստանձնել է, պետք է կատարվեն, և ես ուրախ եմ, որ շատ երկրներ հնչեցրեցին, որ անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ երթևեկություն Լաչինի միջանցքով, որի մասին փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանը, որը հիմա խաղաղության պայմանագրի մասին է խոսում: Հարց է առաջանում՝ եթե չեք պատրաստվում կատարել այդ եռակողմ հայտարարության պահանջները, ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել այն պայմաններում, երբ վերջին 35 տարիների ընթացքում այսքան զոհ է եղել։ Այստեղ մարդիկ վախի մեջ են ապրում՝ հասկանալով, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրենց՝ Արցախում ապրողներին, երկու տարբերակ է թողնում՝ էթնիկ զտում կամ ցեղասպանություն։

Այնպես որ, այն, որ միջազգային հանրությունը քննարկում է խնդիրը, կարևոր է։ Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ։ Ամեն դեպքում պետք է հստակ գիտակցել, որ սա միայն հումանիտար աղետ չէ. հումանիտար աղետն ստեղծվում է, որպեսզի քաղաքական ճնշում գործադրվի այն մարդկանց ճակատագրի վրա, որոնք 35 տարի առաջ ասել են, որ իրենք ուզում են ապրել ինքնուրույն՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս։ Այդ պատճառով այս հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին։