ՔՊ-ի թեկնածուների մի մասը 4-րդ դասարանի կրթություն չունի, որ գան ինձ մոտ քննություն հանձնեն՝ դուրս կմնան. Առաքելյան
Ես հրավիրում եմ բանավեճի իշխանության ցանկացած ներկայացուցչի. Թող գան, տեսնենք՝ ինչ հարց ունեն մեզ տալու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
«Թող ասեն «Ապրելու երկրի» «մեղքերը» որոնք են, որ Մանե Թանդիլյանի որդիները աշխարհի լավագույն բուհերում են սովորո՞ւմ: Նիկոլ Փաշինյանի երեխան էլ է այսօր արտասահմանում սովորում: Տիգրան Ավինյանն էլ է արտասահմանում սովորել; ու չգիտեմ ոնց է բանակից ազատվել: Դա՞ է մեր մեղքը: Թող բացատրեն, պատասխանեն:
Թե՞ նրա մասին խոսենք, որ ՔՊ-ի թեկնածուների մի մասը 4-րդ դասարանի կրթություն չունի, որ գան ինձ մոտ համալսարանում քննություն հանձնեն՝ դուրս կմնան: Մենք չենք պատրաստվում նման բաներից խոսել, մենք ուզում ենք խոսել մեր ծրագրերից:
Իսկ մարդիկ, որոնք կարմիր գծերն անցնում են, այդ ցուցակը արձանագրվում է եւ սեպտեմբերի 18-ից հետո իրենք իրենց պատասխանը կստանան»,-ընդգծեց նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»