Գրագետ հասարակությունն է քաղաքակրթության հիմքը, զարգացած ու առաջադեմ երկրի և պետության հիմնասյունը․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ։
Ու միայն որակյալ կրթությունը կարող է տալ մրցունակ գիտելիք, միայն ժամանակակից ու արդյունավետ կրթական համակարգն է ի զորու բացել դեպի հաջողություն տանող դռները։
Այսօր Գիտելիքի և դպրության տոնի խորհուրդն այն է, որ սովորել պետք է անընդհա՛տ, մի՛շտ ու յուրաքանչյուրի՛ս։
Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ դեռ մանկուց սերմանել սեր առ կրթություն, նրանց համար ապահովել կրթական այնպիսի միջավայր ու հաստատություններ, որտեղ սովորելն ապահով է ու անվտանգ, հաճելի ու հետաքրքիր։
Սեպտեմբերի 1-ը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի դպրոց, դեպի ԲՈՒՀ՝ բացահայտելու նորն ու հետաքրքիրը։
Սիրելի' դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Կրթության մեջ արված յուրաքանչյուր ներդրում, ջանք ու եռանդ անպայման ետ է վերադառնալու հաջողության, ձեռքբերման ու նվաճումների տեսքով։
Եվ թող երբևէ չմարի նորը սովորելու ձգտումն ու վառվող ցանկությունը։ Համոզված եղեք՝ ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կան գիտելիք ու աշխատասիրություն:
Երբեք չմոռանանք, որ գրագետ հասարակությունն է քաղաքակրթության հիմքը, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի ձևավորողը, զարգացած ու առաջադեմ երկրի և պետության հիմնասյունը։
Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1:




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Ոչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք...
Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային...
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկա...
ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»