Այս ընտրությունները պայքար են հանուն ինքնության․ Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագրերն ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։
Ըստ կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանի, հասարակության մի հատվածն ունի խորը հիասթափություն և անվստահություն ապագայի նկատմամբ։
Նրա կարծիքով, այսօր մեր քաղաքում, երկրում կան ավելի լուրջ ու ազգի գոյատևման համար կարևոր խնդիրներ, քան կանաչապատումն ու տրանսպորտը։
«Խորքային փոփոխություններն անխուսափելի են, եթե կա կամք պայքարելու և չհանձնվելու։
Այս ընտրությունները միայն քաղաքային ընտրություններ չեն, այլ պայքար է հանուն ինքնության և ընդդեմ հասարակության անզորության և նվաստացման։
Մեր ապագան կերտողը պետք է լինենք մենք՝ չհամակերպվելով պարտության, նվաստացման և անորոշության հետ։ Ունենք սուրբ հայրենիք, որը պետք է պաշտպանենք ու պահպանենք, որ մեր ապագա սերունդներն ապրեն արժանավայել ու ապահով կյանքով։ Իսկ դրա համար այսօ՛ր պետք է պայքարել։ Պայքարի՛ր Երևան»,-շեշտեց Սուրեն Պետրոսյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»