«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն Ավանում են (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքն ավագանու ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը հստակ գնահատական է տալիս Փաշինյանի կործանարար եւ պետականաքանդ իշխանությանը, երբեք չի համագործակցել այդ իշխանության հետ եւ առաջարկում է ամբողջական իշխանափոխություն՝ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Ավան վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը։
«Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են»,-մտահոգություն հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։
Նա նշեց, որ «Մայր Հայաստանի» անդամներն անցնում են շենքից շենք, բակից բակ, որպեսզի ահազանգի շեփոր հնչեցնեն. վտանգված է Հայաստանի գոյությունը։
«Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները տարբեր մանկլավիկների, մանրապճեղների ու դրածոների միջոցով ուզում է իջեցնել ասֆալտի թեմայի կարեւորության, մինչդեռ վտանգված է մեր երկրի գոյությունը։ Ձեր քվեով թույլ մի՛ տվեք, որ Երեւանն Էրիվան դառնա, Հայաստանն էլ՝ Արեւմտյան Ադրբեջան»,-ասաց դաշինքի առաջնորդը։
Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, «Մայր Հայաստանի» համոզմամբ, հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի պարտության ու խայտառակության հետքը Հայաստանից մաքրելուց հետո։
«Մայր Հայաստան» դաշինքը միակն է, որն ունի հասարակակական-քաղաքական լայն աջակցություն, նշեց Անդրանիկ Թեւանյանը, որին սատարում են բազմաթիվ այլ անհատներ եւ կազմակերպություններ։
Երևանում իշխանափոխություն իրականացնելուց հետո դաշինքը վճռական է իշխանափոխություն իրականացնելու ամբողջ Հայաստանում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»