Սամվել Շահրամանյանին հարգում եմ, նրանց կողքին ենք լինելու, ովքեր պայքարում են, որ Արցախը հայկական մնա․ Ռուբեն Վարդանյան
Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին ճանաչում եմ և հարգում եմ, իսկ որպես պաշտոնյա գնահատական տալ չեմ կարող, քանի որ նա նոր է պաշտոնավարում։ Այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն իր և Մանե Թանդիլյանի համատեղ ասուլիսի ժամանակ։
Արցախի նախկին պետնախարարը հայտարարեց, բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են, որ Արցախը մնա հայկական, կանգնած են այդ ուժերի կողքին։
«Բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են այն գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ընդունելի են մեզ համար։ Մեր նպատակն է համախմբել այն ուժերը, որոնց նպատակն այն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Մենք նաև համագործակցելու են պետության հետ, որ միասին կարողանանք այդ ճանապարհն անցնել։ Այն ուժերը, որոնք ուրիշ բան են առաջարկում, մենք չեն կարող իրենց հետ համագործակցել, դրանք վտանգավոր դեր են խաղում»,- նշեց նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Ռուբեն Վարդանյանի դիտարկմամբ՝ այս իրավիճակում սխալ է պաշտոնի համար կռվել, միակ հարցն այն պետք է լինի, ինչ անել, որ Արցախը մնա հայկական։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»