Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Ընտրակեղծիքների դեպքում բոլորս միասնական ուժերով պետք է դուրս գանք փողոց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վստահ է, որ փաշինյանական իշխանությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններում վերարտադրության որևէ շանս չունի, բացի ընտրակեղծիքներից:

«Ընտրակեղծիքների դեպքում էլ բոլորս միասնական ուժերով պետք է դուրս գանք փողոց: Բոլո՛րս: Այդ դեպքում արդեն որևէ շանս սրանք չեն ունենա»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը, ում գլխավորությամբ դաշինքի անդամներն այսօր շրջեցին բուհերով և հանդիպեցին ուսանողներին:

Անդրանիկ Թևանյանը մասնավորապես նշեց.

«Համոզված ենք, որ ընտրողների ակտիվ մասնակցության դեպքում իշխանությունը շանս չունի վերարտադրվելու: Իրենց միակ շանսը մնացել է ընտրակեղծիքը: Այդ ընտրակեղծիքները կանխելու համար պետք է ակտիվ մասնակցենք ընտրություններին, և բոլորին հենց դա էլ կոչ ենք անում: Որևէ շանս այս իշխանությունը չունի, ժողովո՛ւրդ»,-ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

«Մայր Հայաստանի» առաջնորդն ընդտրողներին, ժողովրդին հորդորեց չհավատալ, որ գործող իշխանությունը վերարտադրվելու արդյունքի է հասնելու իր այսպես ասած՝ «տասովշիկներով», փողաբաժանումներով ու ցուցակագրումներով, այդ նախկին մեթոդներով, որ տեսել ենք և որոնք հիմա սրանք ուզում են վերակենդանացնել:

«Միակ կեղծ թեզը, որ իրենք մնացել են իշխանության, դա իբր թե ժողովրդավարությունն է, իբր արդար ընտրություններն են: Բայց այս ընտրություններով հօդս կցնդի դա, եթե հանկարծ իրենք այդ մեթոդին դիմեն: Իսկ դատելով ամենից, հենց դա էլ ուզում են անել»,-նկատեց Անդրանիկ Թևանյանը՝ վերստին շեշտելով, որ ընտրություններին բոլորիս ակտիվ մասնակցության դեպքում հաջողությունն անխուսափելի է լինելու:

Անդրանիկ Թևանյանն անդրադարձավ նաև իշխանության քաղաքապետի թեկնածուին. «Իշխանության քաղաքապետի թեկնածուն բավականին երիտասարդ է: Հասկանալի է, որ երևի ուզում է պաշտոն ունենալ և շարունակել այն, ինչն իրեն դարձրեց այսպես ասած՝ նյութական մեծ հնարավորությունների տեր: Բայց ինքը շանս ունի չդառնալու գործիք՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում և չգնալու ընտրակեղծիքներով ընտրվելու ճանապարհով: Եվ շանս ունի փրկվելու: Իսկ եթե չդիմացավ գայթակղությանը և ընտրակեղծիքներով վերարտադրվեց, ապա Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ շատ ծանր ճակատագրի կարող է արժանանալ: Այնպես որ ես կհորդորեի նաև երիտասարդ տարիքում կարիերային հաջողություն արձանագրած այդ թեկնածուին՝ չտրվել գայթակղությանը և չդառնալ գործիք»:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրոք ուզում են փոփոխություններ, կոչ արեց միասնաբար գործել:

Միաժամանակ, նա «Մայր Հայաստան» դաշինքի կողմնակիցներին էլ կոչ արեց, ունենալ մեկ թիրախ՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը նոր պատերազմ, նոր կորուստներ է բերել մեր երկրի գլխին ու շարունակում է այդ կորստաբեր ընթացքը:

«Ես կոչ եմ անում չտրվել սադրանքների, չտրվել էմոցիաներին, նախկինում ունեցած ինչ-ինչ հարցերը թողնել մի կողմ և միասնաբար պայքարել այս ռեժիմի դեմ»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը: