Տղա՛ ջան, հանկարծ չգայթակղվես․ Թևանյանը՝ Ավինյանին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ցանկացած պարագայում դատվելու է պետական դավաճանության իրականացման համար, որովհետեւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն՝ վստահեցրեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը արաբկիրցիների հետ հանդիպմանը։
«Այն երիտասարդը, որին ՔՊ-ից առաջարկել են որպես թեկնածու Երեւանի ավագանու ընտրություններում, կարող է գայթակղություն ունենալ եւ կեղծիքներով ապահովել իր ընտրությունը։ Ես ուղղակի դիմում եմ եւ ասում նրան․ տղա՛ ջան, հանկարծ չգայթակղվես ու Նիկոլ Փաշինյանի ընտրության համար ընտրակեղծիքների չգնաս, որովհետեւ ընտրակեղծիքները չեն մարսվելու, բայց դրանց պատասխանատվությունը հավասարապես կիսվելու է եւ պետական դավաճանության է հասցվելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Ամբողջական իշխանափոխության պատրաստ բոլոր ուժերին նա կոչ արեց մեկտեղել ուժերը եւ վռնդել Նիկոլ Փաշինյանի՝ ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանությունը։
«Մայր Հայաստան» դաշինքը, ասաց նա, պատրաստ է վերցնել այդ պատասխանատվությունը եւ մեր հասարակության քվեները ստանալու պարագայում իրականացնել ամբողջական իշխանափոխություն հանուն մեր մայրաքաղաքի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երեխաների։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա Կոստանյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...
Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հար...