Սահմանային իրադրության, անելիքների և մրցակիցների մասին․ Խաժակյանի ելույթը դահլիճում
Սեպտեմբերի 9-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (Քվեաթերթիկ 11) իր համակիրների և քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ խոսել է այն մասին, թե ինչու է Երևանի ավագանու ընտրություններում կարևոր երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ հատկապես սահմանային լարվածության և անվտանգային մարտահրավերների պայմաններում։
Մասնավորապես նա նշել է, որ «Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է մեր աշխատանքը լավ կատարենք, որպեսզի կարողանանք լուծել ոչ միայն մեր առջև կանգնած խնդիրները, այլև այն խնդիրները, որոնք կախված են մեր մասնակցությունից։ Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում պետության մեջ էլ լինում են խնդիրներ, Աստված մի արասցե, նաև ընտանիքներում լինում են դժբախտ դեպքեր, բայց ընտանիքի յուրաքանչյուր անդամ շարունակում է կատարել իր առջև դրված պարտականությունը։ Այդպես են նաև մեր պետության առջև կանգնած խնդիրները։
Երևանը մեր պետության մի տարրն է և ինչպիսի քաղաքային իշխանություն էլ որ ձևավորվի, հինգ տարի շարունակ այդ մարդիկ լուծելու են մեր քաղաքի խնդիրները։ Չի կարող քաղաքի աղբահանությունը կանգնեցվել, չի կարող տրանսպորտային համակարգը կանգնեցվել, լինի իրավիճակը այսպես լարված, թե ավելի սրվի՝ քաղաքը պետք է շարունակի գործել և որպես ավագանու անդամ ես պատասխանատու եմ կատարելու այն աշխատանքը, որը կատարել եմ վեց տարի շարունակ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»