Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»
Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

«Մայր Հայաստանը» միավորում է իրարամերժ տեսակետներ ունեցողների՝ հանուն իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Երբ տունն այրվում է՝ կարևորը հրդեհը մարելն է, հետո պատերի գույնը որոշելը․ նախ՝ իշխանափոխություն, հետո քաղաքային խնդիրների լուծում՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ձայն Հայրենեաց» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ, որի ընթացքում մշակույթի գործիչների ու մտավորականների միավորող կառույցը աջակցությւուն հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում։
 
Անդրանիկ Թևանյանը մանրամասնեց, որ դաշինքը մտադիր է իշխանությունը փոխել նախ՝ Երևանում, հետո ամբողջ Հայաստանում։
 
«Մենք, նաև դիտավորյալ, նույնիսկ իրարամերժ տեսակետներ ունեցողներին ներգրավել ենք մեր թիմի մեջ, որ ժողովրդին ցույց տանք՝ տեսե՛ք, ձեզ պառակտել են, մենք՝ միավորում ենք։ Ձեզ թշնամացրել են՝ մենք ուզում ենք համախմբել»,-ասաց նա։
 
Դաշինքի առաջնորդը հիշեցրեց 1990-ականների իրավիճակը, երբ, օրինակ ՀՅԴ-ն ու ՀՀՇ-ն Երևանում գաղափարական խիստ տարաձայնություններ ունեին, իսկ առաջնագծում կողք-կողքի կռվում էին։ Սարդարապատի հերոսամարտի ժամանակ էլ ոչ մեկը չի հարցրել մյուսի տեսակետը։ Իսկ ֆաշիզմի դեմ պայքարում իրարամերժ լիբերալ-դեմոկրատական աշխարհը միավորվել է կոմունիստական աշխարհի հետ։
 
«Հիմա մենք այդ մեսիջն էլ ենք տալիս հանրությանը․ ասում ենք՝ իրարամերժ տեսակետներ ունեցողներ, բայց ոչ երբեք պետության թշնամիներ կարող են միավորվել հանուն ընդհանուր գաղափարի։ Ինքս պատրաստ եմ այդ՝ անձնական պատասխանատվությամբ, մեր թիմը պատրաստ է ընդհանուր՝ թիմային պատասխանատվությամբ իշխանափոխության գործընթացը ստանձնելու»,-վստահեցրեց Անդրանիկ Թևանյանը։
 
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, որոնք սատարել և սատարում են «Մայր Հայաստան» դաշինքին։ Փաստեց, որ դաշինքը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն ունի աջակցող կառույցներ, որոնք կշիռ, հարգանք ու պատիվ ունեն և անհատներ, որոնք ամբողջ կառույց արժեն։ Այս աջակցությունը դաշինքին պարտավորեցնում է և ստիպում ավելի վճռական լինել։