Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում
Քաղաքականություն

Փաշինյանն ի սկզբանե եկել էր Արցախը հանձնելու, կամ էլ նա ապաշնորհ և ձախողակ գործիչ է, ով բացարձակ չի համապատասխանում ազգի առաջնորդի բարձր կոչումին. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երեկ, ելույթ ունենալով Ազգային ժողովում, և շարունակելով իր ստերի և մանիպուլիացիաների տարափը, ՀՀ վարչապետի պաշտոնը մինչև հիմա զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ հայտարարեց, որ ինքն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, քանզի դաշնակիցները չեն օգնել կանխել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան, և իրեն այլ բան չէր մնում, քանի Արցախի հանձնումը Ադրբեջանին, որպեսզի պաշտպանի Հայաստանի սահմանները։
Մի պահ վերանանք դաշնակիցների (ենթադրաբար ՀԱՊԿ-ի) վերաբերյալ մեղադրանքներից, ընդունենք, որ դրանցում որոշակի արդար հիմք կա, և անդրադառնանք Փաշինյանի հայտարարության մնացած մասին։ Իր ասածից փաստորեն հետևում է, որ անցած տարվա սեպտեմբերին, ձեռնարկելով երկօրյա ռազմական գործողություններ, և տալով ընդամենը մոտ 500 զոհ (սեփական պաշտոնական տվյալներով ընդամենը 85), Ադրբեջանը կարողացավ տիրանալ Արցախին, մի բան, որն այն չէր կարողացել անել 44-օրյա պատերազմի ընթացքում, տալով մոտ 12,000 զոհ, դրան նախորդող բոլոր տարիներին, և առաջին Արցախյան պատերազմում, երբ տվեց ավելի քան 20,000 զոհ։

Փաշինյանի ասածից նաև հետևում է, որ Հայաստանը անպաշտպան էր մնացել Ադրբեջանի առաջ, և հարկադրված էր ծնկի գալ Պրահայում։ Փաշինյանը սակայն չասաց, թե ինչու էր դա տեղի ունեցել, մասնավորապես, մոռացավ ասել, թե

ա) ինչ՞ու է ինքը կազմաքանդել ՀՀ Զինված ուժերի ողջ Գլխավոր շտաբը, պաշտոնանկ արել և ձերբակալել մարտական գեներալների մեծ մասին,

բ) ինչ՞ու է ինքը երկու տարվա մեջ մի քանի Պաշտպանության նախարար և Գլխավոր շտաբի պետ փոխում, մինչև կարողացավ նշանակել բացարձակ կամակատարների,

գ) ինչ՞ու է անվտանգության անմիջական սպառնալիքի տակ գտնվող երկրում տարեցտարի ավելանում ժամկետային ծառայություննից ազատվելու հնարավորություները, և պակասում զորակոչիկների թիվը,

դ) ինչ՞ու են պայմանագրային զինծառայողները ոստիկանության պարեկներից ցածր վարձատրվում և նախընտրում փոխել զինվորական ծառայությունը ոստիկանականով

ե) ինչ՞ու մինչև 2022 թ․ դեկտեմբերը Հայաստանի մի քանի տասնյակ ռազմարդյունաբերական ընկերությունները բանակից որևէ էական պատվեր չէին ստանում, թեև կարող էին բազմաթիվ մարտական կարիքներ սպասարկել,

զ) ինչ՞ու մինչև հիմա ակտիվ պահեստազոր չի կազմավորվել, թեև օրենքը դա թույլ է տալիս, քաղաքացիներից շատերն էլ պատրաստ են պաշտպանել հայրենիքը

է) և վերջապես, չարաբաստիկ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակվեց Ջերմուկի, Վարդենիսի և Սյունիքի ուղղությամբ, ինչ՞ու նրա դեմ որևէ ծանր սպառազինություն չկիրառվեց, ինչ՞ու էին պարապ կանգնած ՍՈւ-30-երը, Իսկանդերները, Սմերչերը, իսկ թշնամու դեմ կռվում և զոհվում էին հիմնականում մեր թեթևազեն զինվորները։
Իմ համար այս հարցերի պատասխանը վաղուց պարզ է՝ կամ Փաշինյանը ի սկզբանե եկել էր Արցախը հանձնելու, կամ էլ նա ապաշնորհ և ձախողակ գործիչ է, ով բացարձակ չի համապատասխանում ազգի առաջնորդի բարձր կոչումին, այն էլ մի ժամանակ, երբ մեր դեմ այսպիսի դաժան և նենգ թշնամի է գործում։ Երկու դեպքերում էլ նա աղետ է մեր ժողովրդի համար, նույնիսկ եթե այդ ժողովրդի մի մասը իներցիայով շարունակում է նրա հետ հույսեր կապել։ Փաշինյանը ոչ միայն խախտել է իր բոլոր հնարավոր խոստումները՝ նա դրանց ուղիղ հակառակն է արել մինչև հիմա, մեր երկիրը կանգնեցնելով իրական աղետի առաջ՝ Արցախի մեր հայրենակիցներին մատնելով նոր ցեղասպանության, Սյունիքը փաստացի դնելով թուրք-ադրբեջանական տանդեմի զոհասեղանին, և մեզ բոլորիս անպաշտպան թողնելով վերահաս ռազմական արհավիրքի առջև։

Փաշինյանը և Ազգային ժողովում դեռևս ծվարած իր կամակատարները շարունակում են իներիցիայով արդարանալ, սլաքները շրջել նախկինների, արցախցիների, ռուսների, "Վագների" վրա, նույնիսկ հոխորտալ, սակայն արդեն մեր ժողովրդի մեծամասնության համար ակնհայտ է, թե ով է անվտանգային աղետի իրական հեղինակը։ Նա պետք է հասկանա, որ իր իշխանությունը ոչ միայն հավերժ չի, այլև մոտենում է ավարտին, սակայն յուրաքանչյուր օրը նոր կորուստներ է բերում մեր հայրենիքին և ժողովրդին։ Նրանից ավել, դա պետք է հասկանան շուրջը խմբված կամակատարները, որոնք պետք է գիտակցեն, որ հետագա յուրաքանչյուր կորստի համար անձնական պատասխանատվություն են կիսելու Փաշինյանի հետ, և այդ պատասխանատվությունից չեն կարողանալու փախչել։ Մինչ այդ, ուժ ու կորով եմ մաղթում մեր ժողովրդի պայքարող հատվածին՝ արժանի դիմագրավելու թշնամու հնարավոր նոր սադրանքներին, և ի վերջո ազատվելու նրա ներքին կամակատարներից։