Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկում հաղթել էր ռումին Նիկու Օժոգին 10-4 հաշվով։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթեց ամերիկացի Ժոզեֆ Ռաուին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկավ նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ)։ Ղարիբյանը մեկնարկում 9-0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Այդ փուլում Ղարիբյանը 3:1 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Մրցաշարի մեկնարկում Շանթ Խաչատրյանն (72 կգ) այսօր 5-1 հաշվով հաղթել էր Նարեկ Օհանյանին (Ռուսաստան, հանդես է գալիս չեզոք երկրների դրոշի ներքո)։ Բայց 1/8 եզրափակչում Շանթը պարտվել է մրցակցին։
Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»