Պետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն կոչ է անում ԵԽ անդամ պետություններին աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես հաստատակամորեն աջակցում են Ուկրաինայի ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դեմենտրիուն հայտարարել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին։
«Հարգելի գործընկերներ, մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղում արդեն 10 ամիս անասելի հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր մարդիկ (այս պահին ՝ մոտ 50 հազար անձ), ուժասպառ, թերսնված և վախեցած, հերթ են կանգնում դեպի Հայաստան զանգվածային արտագաղթի համար՝ փրկվելով էթնիկ զտումներից: Ի՞նչ ենք մենք արել, որպեսզի կանգնեցնենք հերթական հումանիտար աղետը, որն արթնացնում է հայ ժողովրդի տրավմատիկ անցյալի հիշողությունները: Ակնհայտ է, որ դա բավարար չէ, առհասարակ կարելի է ասել ոչինչ է: Մենք պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես մենք հաստատակամորեն աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին»,- ընդգծել է Աննիտա Դեմետրիուն։
Նրա խոսքով՝ ռազմական ագրեսիան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների աղաղակող խախտումները դաժան հարձակում են կանոնների վրա հիմնված բազմակողմ համակարգի վրա:
«Մեր վճռականությունը հանուն այդ սկզբունքների պետք է լինի անվերապահ և զերծ երկակի ստանդարտներից՝ անկախ նրանից, թե ով է ագրեսորը։ Տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, ինչպես և Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում, և Թուրքիան Կիպրոսի դեպքում: Միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի վերականգնման ջանքերին։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է մեր ողջ էներգիան ուղղենք Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտին։ Պետք է նաև վերջ դնենք Հայաստանում Ադրբեջանի ագրեսիային և Կիպրոսում Թուրքիայի անօրինական ու ծավալապաշտական նկրտումներին եւ հնարավորինս շուտ վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- շեշտել է Դեմենտրիուն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»