Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում
Քաղաքականություն

«Փաշինյանի և Արևմուտքի՝ հայկական պետությունը քայքայելու ծրագիրը շարունակում է աշխատել». քաղաքագետ

2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալ` որպես չճանաչված հանրապետություն։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

 Վերջին տվյալների համաձայն` շուրջ 100 հազար էթնիկ հայեր ստիպված են եղել Արցախից փախչել Հայաստան։ Միևնույն ժամանակ, Երևանի կենտրոնում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ են ծավալվում` ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիաներ են անցկացնում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ընդդիմադիր դաշտի արդյունավետության մասին կխոսենք հաջորդիվ):

 Իր հերթին, Փաշինյանը հրապարակային ելույթներում ակտիվորեն արդարանում է նրանով, որ երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անարդյունավետ է, իսկ ռուս խաղաղապահները չեն կատարում տարածաշրջանում անվտանգության ապահովման իրենց խնդիրները: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դեգրադացվել է մինչև իր սխալների մեղքը ՀԱՊԿ դաշնակցի վրա բարդելը։

 2021 թվականին վարչապետի պաշտոնում վերընտրելով Նիկոլ Փաշինյանին` հայ ժողովուրդը հույսեր էր փայփայում ղարաբաղյան ճգնաժամի հանգուցալուծման և Արցախում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության համար, որը հստակ ամրագրված էր ՔՊ նախընտրական ծրագրում: Նիկոլ Փաշինյանն իրեն դիրքավորել է, որպես արևմտյան ձևաչափի քաղաքական գործիչ, որը Հայաստանը կտանի դեպի պայծառ ապագա՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գրկում: Այժմ Հայաստանի ղեկավարությունը փորձում է իրեն Ռուսաստանի կողմից դավաճանության զոհ դարձնել։ Այս թեզերն ակտիվորեն առաջ են մղվում հայկական հեռուստատեսությամբ և մամուլում, սակայն չգիտես ինչու հայաստանյան իշխանություններն ամոթխած լռում են, թե ինչու են ամիսներ առաջ դե ֆակտո ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։

 Էսկալացիայի մեկնարկի պահին Արցախի Պաշտպանության բանակն ի վիճակի չէր դիմակայելու ժամանակակից և լավ համալրված ադրբեջանական բանակին: Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները միայն հետևում էին տեղի ունեցողին։ Ավելին, սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո` արևմտյան բարեկամներից և ոչ մեկն Արցախին գործնական օգնություն ցուցաբերելու միջոցներ չձեռնարկեց ՝ սահմանափակվելով միայն Բաքվի ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հերթապահ դիվանագիտական կոչերով։

 Փաշինյանի խաղադրույքն Արևմուտքի վրա ամբողջովին ձախողվեց, որովհետև իրականում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն երբեք իրենց ուժերն ու միջոցները չեն զոհելու` հանուն հայերի պաշտպանության։ Ղարաբաղյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո` պարզ է դառնում, որ Փաշինյանի և արևմտյան գործընկերների նպատակները երբեք չեն եղել Արցախի պաշտպանության համար պայմաններ ստեղծելը: Կարելի է միայն արձանագրել, որ Փաշինյանի և նրա թիմի քաղաքականությունն ապաշնորհ է, և նրա պաշտոնավարման ընթացքում հիշվում են միայն բացասական կողմերը։ Լիակատար ձախողում Արցախի հետ ՝ դրանից բխող բոլոր աղետալի սոցիալ-հումանիտար և հետագայում տնտեսական խնդիրներով, սառեցում մերձավոր պատմական հարևանի ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս ամենը դեպի Արևմուտք ձգտելու քաղաքականության արդյունք է։ Սակայն, եթե նայենք մյուս կողմից, Փաշինյանի «աշխատանքի» արդյունքները դժվար է գերագնահատել։

 Ընթանում է տարածաշրջանների տոտալ ճոճանակ, որոնք դարձել են գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի պատանդներն ու զոհերը, որոնք ուղղված են հետխորհրդային տարածքում լոկալ հակամարտությունների սանձազերծմանը։ Եվ այդ խնդիրները Հայաստանի գործող իշխանությունը հաջողությամբ կատարում է։ 15 տարի առաջ Միխեիլ Սաակաշվիլին իր բարեկամների մեկնած ձեռքն առավ և Վրաստանը Եվրոպական տնտեսական տարածքին ինտեգրելու նպատակով Հարավային Օսիայում ռազմական արկածախնդրություն սանձազերծեց, որին, որքան էլ տարօրինակ է, չեն ներքաշվել ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։ Շուտով Վրաստանի նախագահի քաղաքական կարիերան անկում ապրեց, իսկ 12 տարի անց նա ձերբակալվեց Վրաստանի իրավապահ մարմինների կողմից: Անցել են շատ տարիներ, և Վրաստանը կարողացել է վերականգնել տնտեսական ու առևտրային կապերը Ռուսաստանի հետ, որոնք խզվել էին 2008 թվականի օգոստոսին։ Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները միայն հաստատում են վերը նշվածը։

 Փաշինյանի արևմտամետ պոպուլիզմը շատ թանկ կարող է նստել հայ ժողովրդի վրա։ Ղարաբաղյան ճգնաժամի արդյունքները ողջ հայ բնակչությանը ցույց տվեցին քաղաքական ինտրիգների անմխիթար արդյունքը, որով զբաղվում էր Փաշինյանի թիմը՝ վերջին տարիներին։ Փաշինյանի և Արևմուտքի ՝ հայկական պետությունը քայքայելու ծրագիրը շարունակում է աշխատել։ Հայ ժողովուրդը պետք է արթնանա և առերեսվի ճշմարտության հետ, որպեսզի դադարի հրաշքի սպասել ու փրկի հայոց պետականությունը:

Աղվան Պողոսյան

Քաղաքագետ