Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում
Քաղաքականություն

Ո՞նց եք դուք կարողանում գլուխներդ դնել բարձին, ախր, ո՞նց, էլի...

Դուք կարողանո՞ւմ եք քնել: Գիշերները շուռումուռ չեք գալ ի՞ս: Համաչա՞փ եք շնչում: Գլուխներդ կարողանո՞ւմ եք դնել բարձին: Ո՞նց: Ո՞նց եք դուք՝ Արցախն աղետած, Հայաստանը կորստյան տանող ոչ բարով իշխանավորներդ կարողանում գլուխներդ հանգիստ դնել բարձին, ախր, ո՞նց, էլի...

Գիշերները, որ գլուխներդ դնում եք բարձին, «Դեդո-Բաբոն» երազում ձեզ չեն այցելո՞ւմ: Երազում ձեզ չեն այցելո՞ւմ ադրբեջանական հրոսակի կողմից մասնատված ու հոշոտված արցախցի հայ երեխաները, չեն հարցնո՞ւմ, թե՝ Նիկոլ Փաշինյան, այս ինչե՜ր ես ասում, թե՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Տիրազրկված շներին ու անտերացած չորքոտանիներին թողնված դատարկուն Ստափանակերտի տեսարանները երազում ձեր աչքի առաջ չեն գալի՞ս: Իրենց տները կեղտակուր թշնամուն չթողնելու համար այրող Մարտակերտի բնակիչները ձեզանից այդ երազներում հաշիվ չեն պահանջո՞ւմ:

Գոնե երազում... Մեկը գրել էր. «Հաթերք գյուղի մերձակայքում, ճամփեզրին, դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը, ձեռքին ինչ-որ բան պահած, ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետևից... Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»:

Նիկոլ Փաշինյա՛ն, հիշո՞ւմ ես: Սա դու չես գրե՞լ... 2019 թվականի նոյեմբերի 9-ին (ճակատագրի ինչպիսի՜ ծաղր): Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գիտե՞ս, որ Հաթերքը մինչև քո՝ վարչապետ դառնալն ու ընթացիկ աղետային պաշտոնավարումը դարերով ոչ մի թշնամի չի կարողացել գրավել: Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գտե՞լ ես այդ հաթերքցի ճամփեզրի մարդուն, որին ոչ թե հուսախաբ ես արել միայն, այլ տնազրկե՛լ ես, Հաթերքազրկե՛լ ես, Արցախազրկե՛լ ես, Հայրենիքազրկե՛լ ես, դարձրել ես հայրենակիցների կամ ուրիշի օգնության հույսին մնացած գաղթական, անտուն, հայրենազրկված փախստական: Ու դու գլուխդ բարձի՞ն ես դնում: Ու ո՞նց այդ հաթերքցու ցավը, որն իբրև թե՝ «տանում էիր», ո՞նց Արցախի կորստի ցավը, մի սուր փուշ դարձած, սիրտդ չի ծակում... Սի՞րտ... ՔՊ-ում գիտե՞ն, թե դա ինչ է: Հայրենի՞ք: Լսե՞լ են: Այն, որ Ակնայում, բերքառատ ու բարեբեր Արցախի նուռը բուռ-բուռ բռնած, հպարտ-հպարտ նկարվում ու ինքնագովազդվում էիք (գիտեք, թե ովքեր), թե՝ «Ակնան իմ հայրենիքն է»:

Էլ ձեր հայրենի՞քը չի: Դուք հայրենիք ունե՞ք, առհասարակ, թե՞ ձերը միայն «տանք, հանգիստ ապրենք»-ի թունավոր փուչիկն է: Սի՞րտ: Գլուխը բարձին դնե՞լ... Ինչի՜ մասին և ում ենք ասում, իսկապես: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին միայն սեպտեմբերի 19-ին ու հաջորդող մի քանի օրերին: Նույնիսկ զոհվածների մոտավոր թիվն է անհայտ, էլ չենք ասում՝ զոհերի անունների մասին: Բայց, ախր, դա ինչ-որ վերացական մի տեղում, օտար ու անհայտ մարդիկ չէին: Ախր նրանք դավաճանված ու տասնապատիկ ավելի հրոսակի դեմ մենմենակ թողնված Արցախի պաշտպանության բանակի վերջին մարտիկներն էին: Ախր, Արցախի՝ թշնամական նշանառութան տակ դրված շեների խաղաղ բնակիչներն էին՝ կանայք, ծերեր, երեխաներ: Նրանք, որ զոհվեցին: Աջուձախ և արագորեն աշխարհի տարբեր երկրների, ժողովուրդների ցավակցական կամ այլ հեռագրեր հղող Նիկոլ Փաշինյանն ու նրա նախագահը անգամ չբարեհաճեցին սուգ հայտարարել Հայաստանում: Արցախն ուրացան: Սուգն էլ ուրացան:

Բայց ԱԺ ամբիոնից անհոդաբաշխ գոռգոռում են: Ձեռքի հետ էլ՝ հիմա, երբ իր վարած «քաղաքականության» հետևանքով Արցախն այլևս հայաթափված է, հանձնված թշնամու հրոսակին, «սերը բռնել է»: Մարդկանց հայրենազրկել է ու, թե՝ «Լեռնային Ղարաբաղի մեր սիրելի քույրեր ու եղբայրներ...»: Լո՞ւրջ: Էլ չասենք, որ այդ «սիրելի քույրերին ու եղբայրներին» պետության կողմից տրվող գումարներն այնպիսի պաթոսով ու փիառով են մատուցում, ասես փողը ոչ թե բյուջեից է տրվում, ոչ թե մեր՝ հարկատուներիս հաշվին է տրվում, այլ իրենց գրպանից... Ասես լավություն են անում... Չէ, բայց ո՞նց եք կարողանում գլուխներդ բարձին դնել, ո՞նց այդ բարձը չի այրվում ձեր գլխների տակ: Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս ո՞նց եք ինքներդ ձեզ հանդուրժում: Ձեզ ավելի ընկալելի, ձեր բառերով ասած՝ «էս ո՞վ եք, վաբշե...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ