«Փաշինյանին երկար ժամանակ չի մնում «թագավորել» իր երկրում»
Svpressa.ru-ն «Քաղաքագետ Կոտ. Փաշինյանին երկար ժամանակ չի մնում «թագավորել» իր երկրում» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքագետ, հրապարակախոս Յուրի Կոտը նշել է, թե կա երկու Հայաստան. մեկը Արևմուտքի կողմից խաբված Նիկոլ Փաշինյանի երկիրն է, մյուսը՝ քրիստոնեական, Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված երկիրը։ «Օրինակ՝ ես ունեմ հայ ընկերներ, ովքեր հստակ տեսնում են, որ այս ամբողջ դեմարշը ինքնասպանություն է իրենց հայրենիքի համար, և սարսափում են դրանից։ Նրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը գործում է բացառապես Ամերիկայի շահերից ելնելով: Իսկ այն, թե ինչպես նա փաստացի հանձնեց Արցախը, ինչպես է փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայ ժողովրդի մոտ չի ավելացնում վստահությունը նրա նկատմամբ»,- svpressa.ru-ի հետ զրույցում պարզաբանել է քաղաքագետը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը երաշխավորում է Փաշինյանի անվտանգությունը և նրա շարունակական մնալը իշխանության, քանի որ Երևանում է գտնվում երկուսուկես հազարանոց անձնակազմով ամերիկյան ամենամեծ դեսպանատներից մեկը։ «Ի՞նչ են անում նրանք այնտեղ՝ փոքրիկ Հայաստանում, կուզենայի հարցնել։ Մյուս կողմից՝ իմանալով հայերի տաքարյուն բնավորությունը՝ կարող եմ ասել, որ Փաշինյանը երկար չի «թագավորի» իր երկրում, ինչքան էլ այնտեղ լինեն ամերիկացիները։ Հիմա նրան ատող գրեթե հարյուր հազար հայ է Լեռնային Ղարաբաղից մտել Հայաստան, և վստահ եղեք՝ նրանք կհամալրեն երկրի այն բնակիչների շարքերը, ովքեր պատրաստ են ակտիվորեն ընդդիմանալ ներկայիս իշխանությանը»,- ընդգծել է փորձագետը։
Նա նաև հիշեցրել է Փաշինյանին, որ ինքը իշխանության է եկել «ժողովրդական զայրույթի ալիքի վրա՝ ժողովրդին խոստանալով ազատ կամք արտահայտելու հնարավորություն»։ «Եվ հիմա ասում է, որ ոչ մի դեպքում չի հեռանա իշխանությունից, ինչ էլ որ իրեն անեն։ Դե, տեսնենք։ Եթե նա չհեռանա, նրան ուղղակի դուրս կվռնդեն: Իսկ Հռոմի այդ ստատուտի վավերացումը պարզապես Մոսկվային մի փոքր վնաս հասցնելու փորձ է։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ավելի շուտ Հայաստանը կգնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ, քան նա կգնա Հայաստան»,- եզրափակել է Կոտը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»