Մեզ որևէ դեպքում չի կարելի հրաժարվել հայկական Արցախի գաղափարից և նրան երբևէ վերատիրելու համար պայքարից. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո շատերը մեզ հարցնում են, թե ինչ է տեղի ունենալու «Հայաքվե»-ի հետ, արդյոք այն այլևս ժամանակավրեպ չի, արդյոք ամռան ընթացքում ստորագրահավաքի վրա դրված մեր աջակիցների ջանքերը ապարդյուն չէին:
Որքան էլ որ ցավալի լինեն մեր կորուստները և Արցախի փաստացի հայաթափումը, մեր ազգի բազմադարյան պատմությունը ցույց է տալիս, որ պարբերաբար մեր տարածաշրջանում առաջանում են բարենպաստ իրավիճակներ, և մեր պայքարը հնարավորություն է տալիս ետ բերել կորսվածը, եթե մենք այդ պայքարից չենք հրաժարվում, թևաթափ չենք լինում, և չենք տրվում պահի պարտադրանքին:
Թեև Արցախի Հանրապետությունը այս պահին փաստացի օկուպացված է թշնամու կողմից, իրավաբանորեն այն շարունակում է պահպանել իր գոյությունը, իսկ նրա բնակչությունը շարունակում է պահպանել իր հավաքական իրավունքները։ Մեզ որևէ դեպքում չի կարելի հրաժարվել հայկական Արցախի գաղափարից և նրան երբևէ վերատիրելու համար պայքարից, քանի որ դրանով մենք աստիճանական վերացման կդատապարտենք նաև բուն Հայաստանի Հանրապետությունը:
Արդեն այսօր Ադրբեջանի բռնապետը, օկուպացնելով Արցախը, այլևս չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ին անկլավների և միջանցքի անվան տակ նոր զիջումներ է պարտադրում, սպառնում նոր ներխուժումներով, հետևաբար՝ ուժային շանտաժի այս մթնոլորտում ՀՀ-ն և նրա անունից որևէ մեկը իրավասու չէ միակողմանիորեն ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա միայն նոր ողբերգություններ և կորուստեր է բերելու մեր ժողովրդին:
Այս իսկ պատճառով մենք շարունակում ենք «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը, և վճռական ենք տրամադրված այն պաշտպանելու ՀՀ Ազգային ժողովում: Վաղը, հոկտեմբերի 11-ին, ժամը 11:00, մեր նախաձեռնող խումբը պաշտոնապես մուտք կանի օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով, և դրանով կշարունակի իր բաժին պայքարը՝ Արցախը ազատագրված, և Հայաստանը նորից հզոր և անվտանգ տեսնելու համար: Մեզ աջակցած բազմահազար քաղաքացիներին ևս խնդրում ենք չվհատվել, այս դժվարին օրերին պաշտպանել մեր երկիրը, և շարունակել պայքարը նրա հզոր և անվտանգ ապագայի համար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»