Նիկոլը հնարավոր նոր պատերազմի պատասխանատվությունը բարդել է «ռևանշիստների» վրա
Նիկոլն ընդդիմութանը մեղադրել է Հայաստանի դեմ Ադրբեջանին սադրելու համար ու հայտարարել, թե Բաքվի ագրեսիվ կեցվածքի հիմքն ընդդիմությունն է: «Մեր հակառակորդներն օգտագործում են մեր ընդդիմադիրների ոճը՝ հիմնավորելու համար, որ տեսեք՝ Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանը 29800 քկմ չէ: Եթե նրանք կարդում են մեր ընդդիմադիրների հետագա տեքստը, որտեղ ասվում ա՝ Հայաստանի Հանրապետությունը 29800 քկմ չէ, այլ ավելին է, նրանք դա գնահատում են որպես ռևանշիստական ուժերի խմորումներ և Հայաստանի ագրեսիվ քաղաքակնության հիմնավորում և իրենց ագրեսիվությունը՝Հայաստանի նկատմամբ, հիմնավորում են նաև դրանով»,-հայտարարել է Նիկոլը Պետոյի հետ հարցազրույցում:
Ինչպես հայտնի է, ԵՄ-ում ՀՀ դեսպան Բալայանը հայտարարել էր առաջիկա շաբաթներին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակման շատ մեծ հավանականության մասին: Աշխարհահռչակ վերլուծական կենտրոն «Ստրատֆորը», անդրադառնալով Բալայանի նշած ժամկետներին, դեսպանի հայտարարությունը գնահատել է որպես բացառիկ երևույթ՝ չհերքելով այդ հայտարարության ճշմարտացիությունը: Այսինքն՝ ամերիկյան ԿՀՎ-ին սպասրակող կենտրոնը չի փորձել կասկածի տակ դնել Բալայանի նշած ժամկետները՝ այդպիսով, ըստ էության, հաստատելով սպառնալիքի իրական լինելը:
Այս ամենի մասին, բնականբար, գիտի նաև Նիկոլը: Հայտարարելով, որ հայ «ռևանշիստների» հայտարարությունները սադրում են Բաքվին՝ հեռուն գնալու ու Հայաստանից ասենք մի 5000 քկմ թողնելու, Նիկոլն ապագա պատերազմի ողջ պատասխանատվությունը փորձում է բարդել ընդդիմության վրա: Այսինքն՝ իր իսկ կողմից վարվող քաղաքականության սպասվելիք հետևանքների համար պատասխանատվությունը սեփական ուսերից տեղափոխում է այլոց վզին, որ հետո արդարանալու տեղ ունենա ու ասի, թե ընդդիմադիրներն են Իլհամին սադրել՝ գալու ու կոտորի, ինքն ի՞նչ կարող էր արել:
Իլհամը, իհարկե, այսպես թե այնպես բոլորիս կոտորելու է, ուղղակի խնդիրը ժամկետների ու գուցե նաև ձևի մեջ է: Կարող է 3 մլն մարդու սրի չքաշեն, բայց ա՛յ արցախցիների ճակատագրին սիրով կարժանացնեն: Արցախում ցեղասպանություն արեցին, մարսեցին, չէ՞, իսկ ինչու Հայաստանում կատարելիք ցեղասպանությունը պետք է չմարսեն, ՄԱԿ-ն է խանգարելու, թե՞ Գռզոն է դիմադրելու…




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»