Ըստ երևույթին, Գրանադայում եվրոպացիներից Նիկոլն այնքան էլ դրական ազդակներ չի ստացել
Հայտարարելով, որ իրենք արտաքին քաղաքական վեկտոր չեն փոխում՝ Նիկոլը միաժամանակ հասկացրել է, որ չեն դիտարկում նաև ՀՀ-ից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման խնդիրը, բայց ա՛յ ռուս խաղաղապահների՝Հայաստան տեղափոխման հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ: «Գան Հայաստան՝ ի՞նչ անեն»,-հարց է ուղղել միառժամանակ առաջ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությունը որպես սպառնալիք հռչակած անձնավորությունը:
Անմիջապես հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորրված Նիկոլի՝ Գրանադայում դստեր հետ «պոդյում դուրս գալուց» հետո արված այս հայտարարությունը մի դեպքում, երբ հայտնի է ,թե նարկայումս ինչ աստիճան են սրված հայ-ռուսական հարաբերությունները, ինչո՞ւ է Նիկոլը խուսափել «գազ տալուց», մի՞թե Լարսում իրականացված ռուսական «սադրանքը» տվել է իր պտուղները:
Ըստ երևույթին, Գրանադայում եվրոպացիներից Նիկոլն այնքան էլ դրական ազդակներ չի ստացել ոչ միայն Հայաստանի հետագայի, այլև սեփական իշխանության պահպանման վերաբերյալ. եվրոպացիները հասկացրել են, որ մտադիր չեն գերբնական ջանքեր գործադրել ու երաշխավորել հայ-ռուսական բաց հակամարտության դեպքում Հայաստանի գոյոթյունը կամ Նիկոլի քաղաքական անսասանությունը: Մյուս կողմից՝ բացառված չէ, որ 102-րդ տռազմաբազային ձեռք չտալու մասին հայտարարությունը ռուսների գլխի տակ «փափուկ բարձ դնելու» փորձ լինի. եթե Իլհամը հարձակվի, և ռուսները չպաշտպանեն Հայաստանը, այդ դեպքում Նիկոլը կունենա լեգիտիմ հիմք՝ բարձրացնելու Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը՝ հայտարարելով, որ ոչ թե ինքն է հակառուս, այլ՝ ռուսներն են հակահայ, իսկ մինչ այդ նա չի ցանկանում ռիսկի դիմել՝ գիտակցելով, որ առնվազն այս փուլում բացի ավելորդ գլխացավանքից, դա իրեն ոչինչ խոստանալ չի կարող. պահը չի հասունացել, այն պետք է հասունացնի Իլհամը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»