Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը կիսաեզրափակչի 6 մասնակից կունենա։
Քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից՝ ևս ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Բարեղամ Հարությունյանը մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով առավելության է հասել լեհ Յակուբ Սլոմինսկիի նկատմամբ, Ռուսլան Ասլիկյանը պարտության է մատնել Սլովակիայի ներկայացուցիչ Տիբոր Կատոնային, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Ադրիան Ֆլորին Պրեդայի նկատմամբ, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում նույն՝ 5:0 հաշվով պարտության է մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովին, իսկ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել ալբանացի Գելիան Ռայկուից։
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայ բռնցքամարտիկները կպայքարեն եզրափակչի ուղեգրերի համար։
Ցերեկվա մրցահերթում Բարեղամ Հարությունյանը (48 կգ) կմենամարի Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահտինի հետ, Ռուսլան Ասլիկյանը (54 կգ) կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կուզնեցովի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) ուժերը կչափի բելառուս Ալեքսեյ Ալֆիրոյի հետ։
Երեկոյան մրցահերթում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը կմրցի Մալթայի ներկայացուցչի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի իսպանացի Գաբրիել Էսկոբարը, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Հունաստանի ներկայացուցիչ Վագկան Նանիցանիանի հետ։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մյուս բռնցքամարտիկները՝ Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ), տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։
Մրցավայր են մեկնել նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը: Եվրոպայի գավաթի խաղարկության մրցավարական անձնակազմում ներգրավված է միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»