Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»
Խորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Է՞լ ինչ տանք, որ «հանգիստ ապրենք». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա

Այս հարցերին վերաբերող նիկոլական ստապուլյացիաների (ստեր +  մանիպուլյացիա) մասին արդեն շատ է խոսվել: Սակայն կուզենայի անդրադառնալ մի քանի հանգամանքի:

1. Ցավոք, թուրք-ադրբեջանական զույգը պարբերաբար «детский мат» է անում Հայաստանին գեոպոլիտիկ շախմատային խաղում: Գրանադա-Բիշքեկ արանքում մենք այնպիսի բացահայտ, շախմատային լեզվով ասած՝ зевок թույլ տվեցինք, որ Ալիևը հերթական անգամ անթաքույց ծաղրեց Փաշինյանին և ի դեմս իրեն՝ Հայաստանին՝ հեգնելով Գրանադա գնալու համար՝ 6 ժամ ծախսելու, իսկ Բիշքեկի համար՝ 3 ժամ չունենալու համար:

2. Ռուսաստանը, այս պահին թուլանալով Հայաստանում, ամրապնդելու է իր դիրքերը Հարավային Կովկասում ոչ միայն Ադրբեջանի հետ ասիմետրիկ և այլընտրանքային լուծումներով, ինչպես կանխատեսվում էր, այլև ուժեղացնելով սեփական դիրքերն Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով: Բավական է հետևել և վերլուծել վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական դիվանագիտական քայլերը և լրահոսը այս ուղղությամբ: Հատկապես կարևոր է աբխազական Օչամչիրայում ռուսական նոր ծովային ռազմաբազայի ստեղծման ակտիվացումը:

3. Սյունիքի կոմունիկացիաները շարունակելու են մնալ թյուրքական երազանքի և գեոպոլիտիկ խաղի էպիկենտրոնում: Բաց տեքստով ասած՝ Ադրբեջանը և Թուրքիան իրար հետ ոչ թե տրանսպորտային ուղիների կարիք ունեն, այլ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ: Գործող և կառուցվելիք կոմունիկացիաներ նրանց միջև առկա են թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի տարածքներով, սակայն խնդիրը ոչ թե լոգիստիկան է, այլ գեոպոլիտիկան, ինչն իրատեսական է իրենց աչքերում՝ լուծել թուլացած և նիկոլական Հայաստանի հաշվին, քան հզոր Իրանի կամ ճկուն Վրաստանի:

4. Այս համատեքստում մահաբեր է Նիկոլի ցածրորակ կռուտիտների վրա հույսը դնելը՝ հայտարարելով, թե «ՀՀ-ն նման տերմինաբանության շրջանակներում որևէ մեկին որևէ խոստում չի տվել»: Կա՞ Հայաստանում գոնե մեկ բանական մարդ, որ իրոք մտածում է, թե Էրդողան-Ալիև գիշատիչների զույգը Նիկոլի խոստումների սեմանտիկ կամ լեզվաբանական փորձաքննության արդյունքում է որոշելու իր հաջորդ ագրեսիվ քայլը:

5. Այսպես կոչված, «միջանցքի» հետ կապված՝ Նիկոլն արդեն երկրորդ անգամ հայ հասարակությանը մատուցում է նույն կռուտիտը, որն ինքը լսել է Ալիևի շուրթերից ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովում, որին հրավիրված էր նաև Ադրբեջանը: Մտեք Youtube և նայեք այն լեզվակռիվը, որ տեղի ունեցավ նրանց միջև այդ նիստին: Ալիևը ճիշտ նույն փաստարկներով էր հակադարձում Նիկոլին, որոնցով հիմա Նիկոլը հիմարացնում է մեր ժողովրդին:

6. Նիկոլը, հայտարարելով, թե «պետք է թույլ չտալ՝ որևէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում», բաց տեքստով հայ ժողովրդին կրկին զգուշացնում է, որ տալու է այն ամենը, ինչ Ադրբեջանը և Թուրքիան կպահանջեն: Իսկ նրա կողմից բարձրաձայնված կարմիր գծերն իրականում գծված են ցնդող թանաքով և փաստացի գոյություն չունեն:

«Ժողովրդավարություն»

Հայաստանում ժողովրդավարության մասին նրա ճամարտակումները գրոշի արժեք չունեն. մի քանի տասնյակ քաղբանտարկյալները՝ վկա: Իմ վերջին խայտառակ դատական նիստի տեսագրությունը լրիվ բավարար է մեր երկրում բռնապետական ռեժիմի առկայությունը վերահաստատելու համար:

Իսրայելում ընթացող պատերազմի ֆոնին ստեղծվեց Ազգային կառավարություն՝ ընդդիմության մասնակցությամբ: Սա հնարավոր դարձավ երկու պատճառով: Նախ՝ Իսրայելում իրոք կա ժողովրդավարության բարձր մակարդակ: Եվ երկրորդը՝ Իսրայելի հիմնական քաղաքական ուժերը հետապնդում են միևնույն ազգային, ռազմավարական շահերը: Երկու գործոններն էլ Հայաստանում չկան, քանզի իշխող վարչախումբն անգամ դրսից եկող մարտահրավերների ֆոնին ուժգնացնում է տոտալ ռեպրեսիվ ապարատը երկրի ներսում, իսկ ազգային շահերը դարձրել է գեոպոլիտիկ կազինոյի մաշված պլաստմասսե ժետոն:

Ավելին, Փաշինյանի հարցազրույցում առկա էր ևս մեկ շատ վտանգավոր թեզ. Ադրբեջանն իբր հիմնավորում է իր ագրեսիվ նկրտումները հայկական ընդդիմության քննադատության պատճառով: Առանց այդ էլ պարզ էր, որ երկրի ներսում մոլեգնող տեռորը պայմանավորված է նաև թուրք-ադրբեջանական շահերը Հայաստանում պաշտպանելու փաշինյանական հանձնառությամբ, ուստի չզարմանաք, որ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք», «Անկլավները տանք՝ հանգիստ ապրենք», «Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք»-ների կողքին իշխանական քարոզչական մեքենան սկսի բացահայտ քարոզել «Խանգարողներին տանք՝ հանգիստ ապրենք» նույնքան անբարո թեզը:

Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ վկա…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

14.10.2023թ.